Մ 3 ճանապարհ (Հայաստան)

միջպետական նշանակության ճանապարհ

Մ 3 ճանապարհ (M 3), միջպետական նշանակության ճանապարհը, որը հանդիսանում է Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհային ցանցի կարևորագույն հատվածներից մեկը[1]։

Մ 3 ճանապարհ
Մ3
Երկիր Հայաստան
ՇրջանԼոռու մարզ, Արագածոտնի մարզ և Արմավիրի մարզ
Մաս է կազմումԵվրոպական մայրուղի E117 Հայաստանում և Ասիական ավտոմայրուղի 81
Երկարություն183,7 կմ

Հայաստանի միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները նրանք են, որոնք կապում են Հայաստանի ճանապարհային ցանցն այլ պետությունների ավտոմոբիլային ճանապարհների ցանցին և ապահովում են միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը[2]։

Մ 3 ճանապարհը ունի 183.7 կմ երկարություն։ Այն սկսվում է Հայաստան - Թուրքիա պետական սահմանից, անցնում Մարգարա, Վանաձոր, Տաշիր բնակավայրերով և ավարտվում Հայաստան - Վրաստան պետական սահմանում։

Ծանոթագրություններ խմբագրել