Մ777, ամերիկյան դաշտային քարշակվող 155-միլիմետրանոց հաուբից։ Արտադրում է BAE Systems ընկերությունը։

Մ777 հաուբից
Տեսակartillery model?
Ենթատեսակ155 mm howitzer? և towed howitzer?
Երկիր Միացյալ Թագավորություն
Ծառայության ընդունման տարի2005
ԱրտադրողBAE Systems Platforms & Services?

Նկարագրություն խմբագրել

М777 ավելի փոքր է և 42 %-ով ավելի թեթև, քան Մ198 հաուբիցը, որին փոխարինում է[1][2]. նրա քաշը կազմում է 4218 կգ[3], և այն համարվում է այդ տիպի ամենաթեթև հաուբիցը[4] (համեմատության համար՝ կրակոցի նույն հեռահարությունն ունեցող M198 հաուբիցի զանգվածը կազմում է 7150 կգ), ինչը թույլ է տալիս այն տեղափոխել CH-47 ուղղաթիռով կամ MV-22 Osprey կոնվերտոպլանի օգնությամբ։ Դա զգալիորեն հեշտացնում է նաև զենքի դեսանտավորումը, սպասարկումն ու պահպանությունը[5]։ Այդպիսի քաշ հաջողվել է ստանալ նրա կառուցվածքում լայնորեն տիտանի օգտագործման շնորհիվ[6]։

Հաուբիցի անձնակազմը նվազեցվել է մինչև հինգ մարդ, ի տարբերություն М198 հաուբիցի անձնակազմի, որը ներառում էր ինը մարդ[7]։

Հաուբիցը կարող է կրակ վարել «Էքսկալիբուր» (Excalibur) ղեկավարվող արկերով, որոնց արդյունավետ կրակոցի հեռավորությունը հազնում է 40 կիլոմետրի, իսկ շրջանային հավանական շեղումը նպատակակետից կազմում է 5 մետր[8]։

Բնութագրեր խմբագրել

ТТХ M777[9]

  • Հեռահարություն
    • Առավելագույնը սովորական արկերով՝ 24,7 կմ
    • Առավելագույնը հատուկ արկերով՝ 30+ կմ
  • Արագաձգություն
    • Ինտենսիվ՝ 5 կրակոց րոպեում մինչև 2 րոպե ժամանակում
    • Ստանդարտ՝ 2 կրակոց րոպեում
  • Վերածում
    • Վերածում՝ <3 րոպե
    • Հավաքում՝ <2 րոպե
  • Սահմանափակումներ
    • Վերելքի բարձրություն՝ +1,275 մմ
    • Վայրէջքի բարձրություն՝ −43 մմ
  • Տրավերս (տեղափոխում)՝ 400 մմ ձախից և աջից (6,400 մմ QuickSwitch-ի վրա)
  • Քարշակում
    • Քարշակման առավելագույն արագություն՝ 88 կմ/ժ
    • Արագությունը կտրտված տեղանքում՝ 24 կմ/ժ
  • Տրանսպորտ
    • Քարշակներ՝ MTVR, FMTV, M800 և M900 5-տոննանոց բեռնատարներ, ինչպես նաև 2,5-տոննանոց ցանկացած բեռնատար,
    • Ինքնաթիռներ՝ C130, C141, C17, C5,
    • Ուղղաթիռներ՝ CH53E, CH47D, MV22։

Տարբերակներ խմբագրել

  • M777 — կրակի օպտիկական կառավարմամբ,
  • M777A1 — ավելացվել են սնուցման աղբյուրներ, GPS համակարգ, իներցիալ նավիգացիա, ռադիոընդունիչ, էկրան,
  • M777A2 — թարմացվել է ծրագրային ապահովումը. ավելացվել է Enhanced Portable Inductive Artillery Fuze Setter «Էքսկալիբուր» արկերի օգտագործման համար[10][11],
  • M777ER — 52 տրամաչափի (+1,8 մ) երկարացված փողով և ավելացված զանգվածով (+450 կգ) փորձնական տարբերակ, կրակոցի հեռահարությունն ավելացվել է մինչև 70 կմ[12]։ Արդիականացումը ներառում է նաև XM1113 ակտիվ-հրթիռային արկը և XM654 լիցքը, լիցքավորման ավտոմատ և կրակի կառավարման նոր համակարգ։ Արդիականացումը նպատակ է ունեցել ԱՄՆ հրետանին դարձնել ավելի ունիվերսալ՝ այն ուղղորելով ցածր ինտենսիվության պատերազմների ոլորտից ցանկացած հակառակորդի (այդ թվում նաև տեխնոլոգիապես զարգացած) հետ պատերազմի[13]։

Մարտական կիրառություն խմբագրել

ԱՄՆ զինված ուժերը հաուբիցներն օգտագործել է Աֆղանստանի և Իրաքի պատերազմների ժամանակ[13]։

Ըստ The Washington Post-ի՝ GPS-նշանառությամբ արկերով որոշակի քանակության 155-միլիմետրանոց M777 հաուբիցներ են ուղարկվել ԱՄՆ ծովային հետևակի 4-րդ գնդի 1-ին գումարտակին (4th Marine Regiment), աջակցություն ցույց տալու համար, որը գտնվել է Ալ-Ռակկա քաղաքի մոտակայքում՝ մասնակցելով նր ածայրամասերում ծավալված կռվին 2017 թվականին[14]։

Օպերատորներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «M777 Howitzer - Specifications». Canadian Army (English). 2013 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին. «Weight: 4200 kg»{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «M198 Towed Howitzer - Specifications». GlobalSecurity.org (English). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին. «Weight: 15,758 pounds (7.154 kilograms)»{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. M777 | BAE Systems | United States
  4. Пентагон увеличил заказ на сверхлегкие гаубицы // Lenta.ru, авг 2008
  5. «M777 Lightweight 155 mm howitzer (LW155)». GlobalSecurity.org.
  6. «M777 155mm Ultralightweight Field Howitzer». Army Technology (English). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին. «The construction of the M777 makes extensive use of titanium and titanium castings, enabling a weight reduction of 3,175kg (7,000lb) compared to the M198 howitzer which it replaces in the US Army and USMC inventory.»{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «M777 Lightweight 155 mm howitzer (LW155)». GlobalSecurity.org. Արխիվացված օրիգինալից 2005 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2005 թ․ մայիսի 26-ին.
  8. «Canada Deploys GPS Shell To Afghanistan». defensenews.com. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 4-ին.(չաշխատող հղում)
  9. «M777A5 Datasheet_final» (PDF). BAE Systems. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  10. Gooding and Kratzer, Keith and David (October–December 2008). «PEO GCS's Digitized Towed Howitzer Supports the GWOT» (PDF). US Army Acquisition Support Center. Army Acquisition, Logistics, and Technology Magazine. էջ 32. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.
  11. Goldman, Harvey I. (2007 թ․ հունիսի 12). «LW155 Howitzer Towed Artillery Digitization» (PDF). NDIA Armaments Technology and Firepower Symposium 12 June 2007. .dtic.mil. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.
  12. Picatinny engineers seek to double range of modified howitzer Արխիվացված 2016-04-13 Wayback Machine «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին. — ARDEC.Army.mil, 21 March 2016
  13. 13,0 13,1 «The U.S. Army Is About to More Than Double the Range of Its Howitzers». Popular Mechanics (անգլերեն). 2017 թ․ մարտի 1. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  14. «This is the massive cannon US Marines are using to obliterate ISIS fighters in Syria». Business Insider]] (անգլերեն). 2017 թ․ մարտի 17. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  15. Bergmann, Kym (2010 թ․ հոկտեմբերի 23). «Push is on to bring out the big guns». The Australian. News Ltd. Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին.
  16. Military Balance 2016. — С. 35.
  17. Military Balance 2016. — С. 233.
  18. Military Balance 2016. — С. 44.
  19. «BAE Systems receives $542 million contract for India M777 Howitzers». BAE Systems (անգլերեն). baesystems.com. 2017 թ․ հունվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել