Մհեր Բեժանյան

հայ բանաստեղծ
(Վերահղված է Մ. Բեժանյանից)

Մհեր Ավետիքի Բեժանյան (մայիսի 7, 1938(1938-05-07), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 29, 2000(2000-11-29), Վանաձոր, Հայաստան[1]), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1968 թվականից։

Մհեր Բեժանյան
Ծնվել էմայիսի 7, 1938(1938-05-07)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 29, 2000(2000-11-29) (62 տարեկան)
Վախճանի վայրՎանաձոր, Հայաստան
Մասնագիտությունբանաստեղծ
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1962) և Երևանի պետական համալսարան (1969)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԼոռի Փամբակի երկրագիտական թանգարան և ՎՊՀ
Մհեր Բեժանյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կիրովական (այժմ՝ Վանաձոր) քաղաքում։ 1956 թվականին ավարտել է Կիրովականի գյուղատնտեսական տեխնիկումը և Չկալով գյուղում (Լոռու մարզ) աշխատել որպես կրտսեր ագրոնոմ։ 1962 թվականին ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը, 1969 թվականին՝ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը (երկուսն էլ՝ հեռակա)։ 1962-1969 թվականներին աշխատել է Կիրովականի երկրագիտական թանգարանում որպես ավագ գիտաշխատող, 1969-1971 թվականներին՝ Կիրովականի մանկավարժական ինստիտուտում, 1971-1974 թվականներին՝ ՀԳՄ Կիրովականի բաժանմունքում։ 1974 թվականից դասախոսել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտում։ Առաջին անգամ տպագրվել է Ալավերդու «Պղնձի ֆրոնտում» թերթում, 1956 թվականին[2]։

Մ. Բեժանյանի երկերի մատենագիտությունը խմբագրել

  • Փոքրիկ աղբյուր (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1964, 52 էջ։
  • Քեզ փնտրող աչքեր (բանաստեղծություններ) Երևան, «Հայաստան», 1975, 96 էջ։
  • Անձրևի քաղաքը (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1985, 116 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մհեր Բեժանյան․ Կենսագրություն». matyan.am.
  2. Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, «Սովետական գրող», 1986, էջ 104

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մհեր Բեժանյան» հոդվածին։