Երվանդ Մսրլյան

հրատարակիչ, խմբագիր
(Վերահղված է Մսրլյան Երվանդից)

Երվանդ Համբիկի Մսրլյան (օգոստոսի 6, 1886(1886-08-06), Կոստանդնուպոլիս - հունվարի 8, 1971(1971-01-08), Կահիրե, Եգիպտոս), հայ հրատարակիչ, խմբագիր։

Երվանդ Մսրլյան
Ծնվել էօգոստոսի 6, 1886(1886-08-06)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էհունվարի 8, 1971(1971-01-08) (84 տարեկան)
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս
Մասնագիտությունհրատարակիչ և խմբագիր
ԱշխատավայրՍավառնակ

Կենսագրություն խմբագրել

Երվանդ Մսրլյանը ծնվել է 1886 թվականի օգոստոսի 6-ին Կ. Պոլսում։ Սովորել է Տրիպոլիի Հայ ավետարանականների դպրոցում։ 1902 թվականից աշխատել է Կ. Պոլսի, 1904 թվականից՝ Կահիրեի տարբեր տպարաններում՝ որպես գրաշար։ 1908 թվականին Կ. Պոլսում հիմնադրել է «Գուտենբերգ» տպարանը, հրատարակել հայերեն օրաթերթեր և գեղարվեստական գրականություն։

1914 թվականին հաստատվել է Կահիրեում, աշխատել «Խարաշօ» երգիծաթերթի խմբագրությունում։ 1917 թվականին հիմնադրել է «Ոսկետառ» տպարանը[1][2], որտեղ տպագրվել են «Արգոս» հայ հրատարակչական ընկերության նախաձեռնությամբ թարգմանված (ֆրանսերենից) տասնյակ վեպեր, «Գանձարան հայկական երգերու» ժողովածուների 6 հատորները և այլն (շուրջ 70 անուն գիրք)։ 1919-1971 թվականներին եղել է «Սաւառնակ» երգիծական շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր[3]։

Երվանդ Մսրլյանը մահացել է 1971 թվականի հունվարի 8-ին Կահիրեում։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։