Մու-մու (ֆիլմ, 1998)
«Մու-մու» (ռուս.՝ «Му-му»), ռեժիսոր Յուրի Գրիմովի գեղարվեստական ֆիլմը՝ նկարահանված է ռուս գրող Ի.Ս. Տուրգենևի «Մումու» պատմվածքի վրա։ Պրեմիերան հեռուստատեսությամբ տեղի է ունեցել 1999 թվականի փետրվարի 6-ին РТР ալիքով։
Երկիր | Ռուսաստան |
---|---|
Ժանր | դրամա |
Հիմք | Մումու |
Թվական | 1998 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Yuri Grymov? |
Դերակատարներ | Ալեքսանդր Բալուև |
Օպերատոր | Յուրի Կլիմենկո |
Երաժշտություն | Վլադիմիր Դաշկևիչ |
Տևողություն | 101 րոպե[1] |
IMDb | ID 0129243 |
Սյուժե
խմբագրելԻր կյանքից ձանձրացող կալվածատիրուհուն (Լյուդմիլա Մակսակովա) դուր է գալիս համր դռնապան Գերասիմը (Ալեքսանդր Բալուև)։ Խանդից տիկինը համաձանություն չի տալիս Գերասիմի ամուսնությանը Տատյանայի հետ, ստիպողաբար Տատյանային ամուսնացնում է հարբեցող Կապիտոնի հետ և ուղարկում հեռավոր գյուղ։ Որոշ ժամանակ անց Գերասիմը մի շուն է ձեռք բերում, որին կոչում է «Մու-Մու»։ Իմանալով այդ մասին՝ տիկինը պահանջում է ազատվել շանից։ Արդյունքում Գերասիմը գետում խեղդում է Մումուին։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Ալեքսանդր Բալուև | Գերասիմ |
Լյուդմիլա Մակսակովա | կալվածատիրուհի |
Եվդոկիա Վիշնյակովա | Նատաշա |
Իրինա Ապեկսիմովա | ֆրանսուհի Ժյուստինա |
Ելենա Կորիկովա | Տատյանա |
Վլադիմիր Ստեկլով | Կապիտոն |
Անդրեյ Մարտինով | Գավրիլա Անդրեևիչ |
Գենադի Նազարով | Երոֆեյկա |
Ռաիսա Ռյազանովա | Անիսյա |
Նիոկլայ Սմորչկով | կալվածքի աշխատող |
Ալեքսեյ Կրավչենկո | կալվածքի աշխատող |
Եկատերինա Ստրիժենովա | կալվածքի աշխատող |
Դմիտրի Շևչենկո | Ստեպան |
Նատալյա Խորոխորինա |
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակներ՝ Յուրի Գրիմով, Տատյանա Եգերևա, Սելենա Անդրեևա
- Բեմադրող ռեժիսոր՝ Յուրի Գրիմով
- Բեմադրող օպերատոր՝ Յուրի Կլիմենկո
- Բեմադրող նկարիչ՝ Գրիգորի Շիրոկով
- Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Դաշկևիչ
- Պրոդյուսեր՝ Կիրիլ Լեգատ
- Գործադիր պրոդյուսեր՝ Սերգեյ Գեսլեր
- Կինեմատոգրաֆիայի պետական սիմֆոնիկ նվագախումբ
- Դիրիժոր՝ Սերգեյ Սկրիպկա
Մրցանակներ
խմբագրել- 1998 – «Արսենալ» միջազգային կինոփառատոն Ռիգայում – առաջին մրցանակ – Յուրի Գրիմով
- 1998 – Սոչիի ռուսական կինոյի բաց փառատոնի նախագահական խորհրդի հատուկ դիպլոմ դասական սյուժեի վառ տեսողական մարմնավորման համար — Յուրի Գրիմով
- 1998 – Սոչիի ռուսական կինոյի բաց փառատոնի Թարիվերդիևի անվան մրցանակ ֆիլմի լավագույն երաժշտության համար – Վլադիմիր Դաշկևիչ
- 1998 – «Նիկա» մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար – Յուրի Կլիմենկո
- 1998 – Ֆրանսիայի մշակույթի նախարարության «Կինոյի, հեռուստատեսության և թատրոնի ոսկե վրձիններ» մրցանակ լավագույն դեբյուտի համար-՝ Յուրի Գրիմով[2]
- 1999 – Սլավոնական և ուղղափառ ժողովուրդների «Ոսկե ասպետ» միջազգային կինոփառատոնի «Ոսկե ասպետ» մրցանակ լավագույն խաղարկային ֆիլմի համար – Յուրի Գրիմով
- 1999 – Սլավոնական և ուղղափառ ժողովուրդների «Ոսկե ասպետ» միջազգային կինոփառատոնի մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար – Ելենա Կորիկովա
- 1999 – Գատչինայի «Գրականություն և կինո» կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ – Յուրի Գրիմով
- 1999 – Գատչինայի «Գրականություն և կինո» կինոփառատոնի ժյուրիի մեծ մրցանակ – Յուրի Գրիմով
- 1999 – Գատչինայի «Գրականություն և կինո» կինոփառատոնի մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար – Լյուդմիլա Մակսակովա
Փաստեր
խմբագրել- Կալվածատիրուհու դերի համար հրավիրվել են Լյուդմիլա Մակսակովան և Լյուդմիլա Գուրչենկոն[2]։ Վերջինս պատասխանել է կատեգորիկ մերժումով[2]։
- Ի սկզբանե Գերասիմի դերի համար Յուրի Գրիմովը ցանկացել է հրավիրել Միքի Ռուրկին[3]։
- Նկարահանումները տեղի են ունեցել Ռուզայում[2], նկարահանող խումբն ապրել է պանսիոնատում[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 "Му-му" – кино, снятое по-русски. Արխիվացված 2016-09-17 Wayback MachineОфициальный сайт Александра Балуева
- ↑ «Акулы пера - Юрий Грымов (1997)». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 7-ին.