Մումու (ռուս.՝ Муму), ռուս գրող Իվան Տուրգենևի պատմվածքներից, որը գրվել է 1852 թվականին։ Ստեղծագործության հիմքում ընկած է իրական դեպք, որը տեղի է ունեցել գրողի մոր՝ Վարվարա Պետրովնայի Մոսկվայի տանը[1]։ Առաջին անգամ լույս է տեսել 1854 թվականին[2]։

Մումու
ռուս.՝ Муму
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակԻվան Տուրգենև
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1852
ԿերպարներGerasim?, The landlady?, Mumu?, Uncle Tail? և Q23949668?
Հրատարակվել է1854
 Mumu (Turgenev)

Սյուժե խմբագրել

Մոսկվայի տներից մեկում ապրում է մի կին, շրջապատված բազմաթիվ ծառաներով։ Նրա ծառաների թվում առանձնանում է պահակ Գերասիմը, որը բարձրահասակ էր (մոտ 195 սմ) և դյուցազնի կազմվածքով, սակայն ի ծնե խուլ ու համր էր։ Նա եկել էր գյուղից և երկար ժամանակ է արդեն կարոտում է իր հայրենի տանը, սակայն աստիճանաբար հարմարվեց քաղաքի կյանքին։ Նա ջանասեր աշխատող է և բակում միշտ կարգ ու կանոն է։ Տվյալ պահին տան բնակիչները սկսում են նկատել, որ Գերասիմը համակրում է 28-ամյա լվացարարուհի Տատյանային։ Նրա սիրատածումները հուզիչ են և հարցը հասնում է արդեն ամուսնության։ Գերասիմը միայն սպասում է, երբ պատրաստ կլինի իր նոր վերարկուն, որպեսզի պատշաճ տեսքով հանդիպի օրիորդին և խնդրի նրա ձեռքը։ Օրիորդը, նկատելով հարբած Կապիտոնի վարքագիծը, հանկարծ որոշում է, որ նրան կուղղի միայն ամուսնությունը և մատնացույց է անում Տատյանային։ Գավրիլի ծառայապետը, իմանալով այդ մասին, վախենում է։ Նա հասկանում է, որ Գերասիմի պատասխան արձագանքը կարող է լինել անկանխատեսելի։ Այս իրավիճակից դուրս գալու համար առաջարկեցին Տատյանային հարբած ձևանալ և այդպես անցնել դռնապանի դիմացով։ Այդ հնարքը գործեց, Գերասիմը ամբողջ օրը նստեց իր սենյակում և որոշեց չմիջամտել ուրիշի երջանկությանը։

 
Մումու. Սովրեմեննիկ ամսագիր, 1854

Մեկ տարի անց Տատյանան Կապիտոնի հետ գյուղ է գնում։ Գերասիմը, հրաժեշտ տալով նրանց Ղրիմի կամրջի մոտ, տուն գալու ճանապարհին հանում է ջուրն ընկած փոքրիկ շանը և տուն է բերում, կերակրում է նրան ու անվանում Մումու (այն քիչ բառերից է, որը նա կարող է արտասանել)։ Ժամանակի ընթացքում Մումուն վերածվում է համակրելի շան, որը բակում բոլորին վստահությամբ էր վերաբերվում և սիրում էր միայն Գերասիմին։ Տիկինը ամենավերջինն է իմանում նրա գոյության մասին։ Նա փորձում է լավ հարաբերություններ հաստատել նրա հետ, սակայն ոչինչ չի ստացվում։ Պահանջում է, որ հենց այսօրվնից նա այստեղ այլևս չլինի։ Գավրիլան, որին հասցեագրված էր այդ հրամանը, փորձում էր կատարել այն։ Սկզբում նրան վաճառեցին, սակայն օրեր անց նա պարանը վզին կրկին վերադարձավ Գերասիմի մոտ։ Այդ ժամանակ ծառան բացատրում է, որ տիկինը դժգոհում է։ Գերասիմը պատասխանում է, որ անձամբ կլուծի այդ հարցը։ Մեկ ժամ անց Գերասիմը շան հետ միասին դուրս է գալիս առանձնասենյակից։ Դռնապանը շանը տանում է պանդոկ և նրա համար պատվիրում մսով ապուր։ Այնուհետև նրանք միասին գնացին Ղրիմի կամուրջ, այնտեղ նստեցին նավակ։ Երբ արդեն նրանք Մոսկվայից շատ հեռու էին, Գերասիմը կատարեց տիկնոջ հրամանը՝ շանը կուլ տվեց գետի ջուրը, իսկ նա վերադարձավ գյուղ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Липатов П. Е. «Муму» И. С. Тургенева // Творчество И. С. Тургенева. Сборник статей / Редактор-составитель И. Т. Трофимов. — М.: Учпедгиз, 1959. — С. 142. — 575 с.
  2. И. C. Тургенев Муму // Современник. — 1854. — Т. XLIV, № 3. — С. 9—36 (отд. I)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մումու» հոդվածին։