Մուրսալ Կարաև
Մուրսալ Աբուլֆազ օղլի Կարաև (ադրբ.՝ Mürsəl Əbülfəz oğlu Qarayev, նոյեմբերի 4, 1919, Fatmayı, Բաքվի գավառ, Բաքվի նահանգ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն - սեպտեմբերի 26, 1975, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի վիրաբույժ, Բժշկական գիտությունների դոկտոր, Ադրբեջանական ԽՍՀ Առողջապահության նախարարության գլխավոր վիրաբույժ[1][2]։
Ծնվել է | նոյեմբերի 4, 1919 |
---|---|
Ծննդավայր | Fatmayı, Բաքվի գավառ, Բաքվի նահանգ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն |
Մահացել է | սեպտեմբերի 26, 1975 (55 տարեկան) |
Մահվան վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Դավանանք | իսլամ |
Կրթություն | Ադրբեջանի բժշկական համալսարան |
Մասնագիտություն | սոցիոլոգ, բժիշկ և վիրաբույժ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Զավակներ | Աբուլֆաս Կարաև և Q84806566? |
Ծնողներ | հայր՝ Abulfaz Garayev?, մայր՝ Sona Akhundova-Garayeva? |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՄուրսալ Կարաևը ծնվել է 1919 թվականի նոյեմբերի 4-ին Բաքվում`բժիշկ-մանկաբույժ, վաստակավոր գիտնական, պրոֆեսոր Աբուլֆազ Կարաևի ընտանիքում։ 1938 թվականին ավարտել է Բաքվի թիվ 23 միջնակարգ դպրոցը։ Դբրոցը ավարտելուց հետո ընդունվել է Ադրբեջանի բժշկական ինստիտուտ։ 1942 թվականին ավարտել է համալսարանի թերապիա-պրոֆիլակտիկայի ֆակուլտետը։ Նա իր բժշկական կարիերան սկսել է այն ժամանակ, երբ ինստիտուտի ուսումնառության վերջին տարում էր[3]։
Մուրսալ Կարաևը ինստիտուտը ավարտելուց հետո զորակոչվել է զինծառայություն 1942 թվականին։ Նա աշխատել է որպես Կովկասյան ռազմաճակատի 65-րդ հատուկ բրիգադի վիրաբույժ։ Մ.Կարաևը ակտիվ մասնակցությունն է ունեցել Նովոռոսիյսկի, Մոզդոկի, Գրոզնիի, Գեորգիևի և Կրասնոդարի համար մղվող մարտերին։ Կուրսկի պատերազմների ժամանակ նա եղել է ռազմական բրիգադի գլխավոր բժիշկ։
Մ.Կարաևը Հայրենական պատերազմի վետերանների ասոցիացիայի անդամ էր։
Պատերազմից հետո նա սկսել է աշխատել Ադրբեջանի բժշկական ինստիտուտում։ 1946 թվականին ընտրվել է ասիստենտ վիրաբուժության ամբիոնում։ 1953 թվականին նա պաշտպանել է իր թեկնածուական դիսերտացիան։ Նա եղել է ավելի քան 60 գիտական հոդվածների հեղինակ։ 1957 թվականին ընտրվել է դոցենտ՛ Ադրբեջանի բժշկական ինստիտուտի վիրաբուժության ամբիոնում։
1959 թվականին եղել է Բաքվի նահանգի գլխավոր վիրաբույժ, իսկ 1961–1964 թվականներին ՝ Ադրբեջանական ԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր վիրաբույժ։
Մ.Կարաևը մահացել է 1975 թվականի սեպտեմբերի 26-ին Բաքվում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Մուրսալ Կարաև
- ↑ Babullaoğlu, S. (2019). "Doktor Qarayev" xatirə kitabı. Bakı: Mürtəcim. səh. 21–24. ISBN 978-9952-4713-8-0
- ↑ Tanınmış cərrah Mürsəl Qarayev