Մուրադ Մարգարյան
հայ արձակագիր
Մուրադ Երվանդի Մարգարյան (1937, մայիսի 8, գյուղ Սուֆի-Կիշլակ, Ուզբեկստանի Անդիջանի մարզ - 2012, փետրվարի 21, Երևան), հայ արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (1985 թ.)։
Մուրադ Մարգարյան | |
---|---|
Ծնվել է | 1937 մայիսի 8 |
Վախճանվել է | փետրվարի 21, 2012 | (տարիքը 74)
Վախճանի վայր | Երևան |
Մասնագիտություն | արձակագիր |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Կենսագրություն
խմբագրելԸնդունվել է Սամարղանդի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժին։ 3-րդ կուրսից տեղափոխվել է Երևան, ավարտել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1979 թվականից տպագրվել է։ Վիպակներում ու վեպերում գրողը նկարագրել է մանկության ու պատանեկության դրվագները Սամարղանդ քաղաքում։ Ստեղծագործել է ռուսերեն։ Գրողի երկերի հերոսները տառապած հայեր են, մտածող պատանիներ[1]։
Տպագրված և անտիպ գործեր
խմբագրել- «Երինջ»[2]
- «Չգրված օրենքներ»
- «Սերտաճում»
- «Օտար գեներ»
- «Վահա՛գն, զիջի՛ր տեղդ»
Մրցանակ
խմբագրել- ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան գրական մրցանակ, 1991 թ.