Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մուրադ Մակեդոնի Հակոբյան (1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 2, 2023(2023-10-02)[1]), ՀՀ Պաշտպանության նախարարության սպայի տան «Սարդարապատ» պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար։ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ[2]։

Մուրադ Հակոբյան
Դիմանկար
Ծնվել է1955
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 2, 2023(2023-10-02)[1]
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունպարուսույց

Կենսագրություն խմբագրել

Մուրադ Մակեդոնի Հակոբյանը ծնվել է 1955 թվականին Երևանում։

1961 թվականին ընդունվել է և 1971 թվականին ավարտել է Հովսեփ Շամամյանի պարարվեստի դպրոցը։ 1973-1975 թվականներին որպես պարող ծառայել է Կարմիր դրոշի Բալթյան նավատորմի երգի-պարի անսամբլում[3]։

1976 թվականին Հակոբյանը պարարվեստի իր առաջին դպրոցն է հիմնել Երևանի Մռավյանի անվան դպրոցում, իսկ 1978 թվականին դպրոցը տեղափոխել է ԽՍՀՄ Զինված ուժերի կայազորի Սպայի տուն։ Մշակույթի նախարարության որակավորման հանձնաժողովը 1986 թվականին նրան շնորհել է առաջին կարգի պարուսույցի որակավորում[3]։

Պարգևներ խմբագրել

2005 թվականին Հակոբյանին շնորհվել է ՀՀ մշակույթի նախարարության արծաթե մեդալ, իսկ 2015 թվականին՝ ոսկե մեդալ։ Մուրադ Հակոբյանը ստացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում[3]։

2009 թվականին նա պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։ 2010 թվականին պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով, 2012 թվականին՝ «Անդրանիկ Օզանյան» մեդալով, 2016 թվականին՝ «Վալերի Բրյուսով» մեդալով[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյանը
  2. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Կյանքից հեռացել է «Սարդարապատ» պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Մուրադ Հակոբյանը». Armtimes.com. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.