Մուվաշշահ (արաբ․՝ موشّح‎‎)՝ արաբական գրականության ժանր։ Ունի 4-10 տող, հարմարեցված է երաժշտությանը։

Մուվաշշահ խմբագրել

 
ալ-Համբրա
 

Արաբական ավանդույթը մուվաշշահի հիմնադիր է համարում Կորդովայի պալատական ձոներգու Մուկադդամ իբն Մուաֆին, ով ապրել է 9-րդ դարում և 10-րդ դարի սկզբին։ Մուվաշշահի հետագա զարգացումն ընթացել է 11-րդ դարում։ Անդալուսցի հայտնի պոետներ էին Ուբադաթ ալ-Կազզազը, Աբու Աբդուլլահ Իռֆա Ռասահը, ինչպես նաև Իբրահիմ իբն Սահիլ ալ-Իսրայիլին (1208—1251), Լիսան ալ-Դին իբն ալ-Խատիբը (1313—1374) և եգիպտացի Իբն Սանա ալ-Մուլք ալ-Միսրին (1156—1212

Մուվաշշահը Անդալուսյան պոեզիայի ամենաինքնատիպ բանաստեղծական ձևերից է։ Գրված է գրական արաբերենով։ Մուվաշշահ տերմինը նշանակում է «գոտևորված»։ Կազմված է 5-7 դաուրներից (արաբ․՝ دور‎‎՝ շրջան)։ Եթե մուվաշշահը սկսվում է կրկներգից, համարվում է ամբողջական, եթե տնից՝ ոչ ամբողջական։ Ամեն դաուր կազմված է բանաստեղծական տունից՝ ղուսն (արաբ․՝ غصن‎‎՝ ճյուղ), և կրկներգից՝ կուֆլ (արաբ․՝ قُفْل‎‎՝ կողպեք)։ Տունը կազմված է մի քանի տողից, որոնք հանգավորվում են իրար հետ, բայց չեն հանգավորվում մյուս դաուրների տողերի հետ։ Կուֆլները չեն հանգավորվում դաուրի տների հետ. հանգը արվում է մյուս կուֆլերի կամ դրանց համապատասխան տողերի հետ։ Մուվաշշահը սկսվում և ավարտվում է կուֆլով։ Ավարտական կուֆլը կոչվում է խարջա (արաբ․՝ خرجة‎‎՝ ելք), հաճախ գրված է լինում բարբառով և իրենից ներկայացնում է ուղերձ այն անձին, ում նվիրված է ողջ բանաստեղծությունը։

Մուվաշշահը սովորաբար ունի 6 կրկներգ, 5 տուն։ Մուվաշշահի տողը կազմված է 2,3 և 4 մասերից, որոնք չափով և վանկերի քանակով կարող են տարբեր լինել։ Կրկներգերն ու տները կարող են կազմված լինել ցանկացած քանակի տողերից, կիսատողերից։ Կա մուվաշշահի 2 տիպ՝

  1. Բաժանվում է տների հանգի խիստ պահպանմամբ։ Գրված է արուդի դասական չափերից մեկով և գրական լեզվով(բարբառային տարրերը շատ աննշան են)։
  2. Ձևով ավելի ազատ է. Ունի անհավասար երկարության տողեր և տարբեր բանաստեղծական չափեր, բնականաբար ունի կառուցվածքային տարբերակների բազմազանություն։

Մուվաշշահը արաբական երգային պոեզիայի տեսակ է, որը մոտ է ժողովրդական երգին լեզվի պարզությամբ, կառուցվածքով։ Այդ մոտեցմամբ էլ բացատրվում են նրա որոշ առանձնահատկություններ՝ բանաստեղծության ձայնային և ռիթմիկ հստակությունը, տողերի անհավասարությունը և կարելի է ենթադրել, որ այն առաջացել է մարքազի՝ իսպանական ժողովրդական երգի հատվածի հիման վրա։ Հայտնի է ալ-Ռամադին, ով առաջիններից էր, ով ներմուծեց մուվաշշահը, ինչպես նաև ալ-Մուկադդամը, ում մուվաշշահները կասիդայից (արաբ․՝ قصيدة‎‎՝ բանաստեղծություն) տարբերվում էին մարքազի (արաբ․՝ مركز‎‎) առկայությամբ և չափով։ Հետագայում մուվաշշահը դառնում է պաշտենապես ճանաչված բանաստեղծական ձև։ Այն շատ տարածված է սուֆիների մոտ, որոնք երգվում էին որպես սիրային երգեր։ Որպես կանոն մուվաշշահը կազմված է վեց կրկներգից և հինգ տնից։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Куделин А.Б. Классическая арабо-испанская поэзия. М. 1972
  • Гибб Х.А.Р. Арабская литература, М.1960
  • Фильштинский И. М. - Арабская литература в Испании (VIII—XIII вв.)
  • Фильштинский И. М.Краткая литературная энциклопедия: В 9 т.
  • Крачковский И. Ю. - Арабская поэзия в Испании, Избр. соч.,М. — Л.-1956
  • Фильштинский И. М. - Арабская классическая литература, М. - 1965