Մուստաֆա Սաադուն Հանթուշ

Մուստաֆա Սաադուն Հանթուշ (արաբ․՝ مصطفى سعدون حنتوش‎‎, հունվարի 28, 1994(1994-01-28)[1], Բաղդադ, Իրաք - ապրիլի 23, 2021(2021-04-23)[2], Baghdad Medical City, Բաղդադ, Իրաք), իրաքցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, խաղացել է դարպասապահի դիրքում։

Մուստաֆա Սաադուն Հանթուշ
արաբ․՝ مُصطفى سعدون‎‎
Քաղաքացիությունը  Իրաք
Ծննդյան ամսաթիվ հունվարի 28, 1994(1994-01-28)[1]
Ծննդավայր Բաղդադ, Իրաք
Մահվան ամսաթիվ ապրիլի 23, 2021(2021-04-23)[2] (27 տարեկան)
Մահվան վայր Baghdad Medical City, Բաղդադ, Իրաք
Հասակ 1,7 մետր
Դիրք դարպասապահ

Ակումբային կարիերա խմբագրել

Սաադունը սկսել է ֆուտբոլ խաղալ երիտասարդ տարիքից` հանդես գալով դարպասապահի դիրքում։ Նա ֆուտբոլ խաղալ է սկսել իր ընկերների հետ, Բաղդադի թաղամաս Ջիսր Դիյալայի փողոցներում[3]։ Նա խաղացել է Al-Quwa Al-Jawiya-յի և Al-Shorta-յի երիտասարդական կազմերում Al-Kahrabaa տեղափոխվելուց առաջ, որտեղ նա խաղացել է բազմաթիվ սեզոնների ընթացքում[3]։

Սաադունը միացել է Al-Naft-ին 2015 թվականի հուլիսի 17-ին[4] և խաղացել է 2018-2019 թվականների Արաբական ակումբների չեմպիոնների գավաթում, այդ մրցակցության մեջ Al-Naft-ի առաջին մասնակցության ժամանակ[3]։ Նա խաղացել է Al-Naft-ի համար Իրանի պրեմիեր լիգայում, ներառյալ 2020–21 մրցաշրջանը[5][6], մինչև իր մահը 2021 թվականին[7]։

Միջազգային կարիերա խմբագրել

Սաադունը հրավիրվել է Իրաքի մինչև 20 տարեկանների ազգային հավաքական 2011 թվականին, Մինչև 20 տարեկանների արաբական գավաթի համար և Իրաքի մինչև 23 տարեկանների հավաքական 2016 թվականի AFC մինչև 23 տարեկանների առաջնության համար[8], բայց ոչ մի հանդիպում չի անցկացրել երկու առաջնություններից որևէ մեկում[9]։ Մեծահասակների թիմի միակ կանչը տեղի է ունեցել 2018 թվականին[3]՝ որպես չօգտագործված փոխարինող Պաղեստինի դեմ ընկերական խաղում[10]։

Անձնական կյանք խմբագրել

2020 թվականին Սաադունը կամավորագրվել է գերմանական «Առանց սահմանների» մարդասիրական կազմակերպությանը՝ աջակցություն ցուցաբերելով COVID-19-ով վարակված մարդկանց[3]։

Մահ խմբագրել

2021 թվականին ապրիլի 18-ին Սաադունը հանկարծակի կաթված է ստացել Al-Naft-ի հետ վերապատրաստման ժամանակ և տեղափոխվել է Բաղդադ քաղաքի բժշկական կենրոն[7] : Նա մահացել է 5 օր հետո, ապրիլի 23-ին[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 2,2 العراق.. وفاة حارس المرمى مصطفى سعدون إثر إصابته بفيروس بالدماغAlArabiya.net, 2021.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «حارس المرمى مصطفى سعدون لـ (لشبكة): قدمت أجمل مستوياتي مع النفط». مجلة الشبكة العراقية,IMN Magazine (արաբերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  4. «النفط يكمل تعاقدات الحراس بانضمام عمار علي». Al-Sumaria TV (արաբերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 2-ին.
  5. «كووورة يختار تشكيلة الجولة في الدوري العراقي». كووورة. 2019 թ․ հուլիսի 8. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  6. «صفحة المباراة». IPFL Official Website (արաբերեն). 2021 թ․ ապրիլի 16.
  7. 7,0 7,1 7,2 «وفاة حارس مرمى النفط». كووورة. 2021 թ․ ապրիլի 23. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  8. «كاس العرب للشباب 2011». NIIIIS. Վերցված է 2021 թ․ մայիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  9. Կաղապար:GSA player
  10. «Match Report of Iraq vs Palestine». globalsportsarchive.com. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)