Մուսուլմանական Ամանոր (արաբ․՝ رأس السنة الهجرية‎‎), ըստ իսլամական օրացույցի՝ տարվա առաջին օրը (մուհարամ ամսվա առաջին օրը)։ Օրը տոնելու հատուկ տարբերակներ չկան[1]։ Ավելին՝ ի տարբերություն քրիստոնյա երկրների՝ իսլամական երկրների մեծ մասում տարվա փոփոխությունը չի համարվում տոն, և այդ օրը մզկիթներում միայն կարդում են հիջրայի մասին քարոզը[2]։

Մուսուլմանական Ամանոր

Տեսակտոն և պետական տոն
Ենթադասpublic holidays in Algeria?
Ամսաթիվ1 Muharram?
Ի հիշատակՀիջրա

Քանի որ մուսուլմանական տարին 11-12 օրով կարճ է Գրիգորյան օրացույցից (այն հիմնված է լուսնային, այլ ոչ թե արեգակնային օրացույցի վրա), նրա սկիզբը գրիգորյան համակարգում «լողացող է» և ամեն տարի տեղաշարժվում է նշված ժամկետով։ Չնայած որոշ իսլամական կազմակերպություններ նախընտրում են առանձնացնել նոր ամիսը (հետևաբար և նոր տարին) ըստ Լուսնի տեղական դիտարկումների, մուսուլմանական օրացույցին (օրինակ՝ Սաուդյան Արաբիան) երկրների մեծամասնությունը[3] ամսաթվի որոշման համար օգտագործում է աստղագիտական հաշվարկները։

Մուսուլմանները, այդ թվում նաև քրիստոնյա երկրներում ապրողները, որպես կանոն Ամանորը չեն նշում ո՛չ իսլամական, ո՛չ էլ քրիստոնեական օրացույցով, քանի որ մուսուլմանական Ամանորը տոն չի համարվում, իսկ Ամանորը տոնելը քրիստոնեական օրացույցով համարվում է միաստվածության սկզբունքի խախտում[4][5][6]։ Մուսուլմանական երկրներում Ամանորը քրիստոնեական օրացույցով տոնել կամ պարզապես «խորհուրդ չի տրվում» կամ ուղղակիորեն արգելված է, օրինակ՝ Բրունեյում, որի օրենսդրությունը հիմնված է շարիաթի վրա, դրա համար նախատեսված է պատիժ՝ տուգանքի կամ հինգ տարի ազատազրկման տեսքով[7]։ Հետխորհրդային մուսուլմանական մի շարք երկրներում, որոնք քրիստոնեական Ամանորի տոնումը ժառանգել են ԽՍՀՄ-ից, քրիստոնեական Ամանորի տոնակատարությունը Նոռուզով փոխարինելու միտում կա[8][9][10]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Al-Hijra (1 Muharram): New Year's Day» (անգլերեն). BBC. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 27-ին.
  2. Мусульманский новый год
  3. «Islamic Crescents' Observation Project: Saudi Dating System». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  4. Запретить Новый год?
  5. Представители различных течений ислама в Дагестане предлагают верующим не отмечать Новый год
  6. «Начинать нужно не с запрета праздников, а с призыва к порядочности». Теолог о Новом годе
  7. В каких странах запретили Рождество и Новый год
  8. Новый год или Навруз: почему в Таджикистане Новый год теряет свою магию
  9. Муфтий призвал таджиков не праздновать Новый год
  10. Новый год — не только 31 декабря

Գրականություն խմբագրել