Բացել գլխավոր ցանկը

Մուշեղ Քրիստափորի Մխոյան (1951- 1991, Մովսեսգեղ, Տավուշի մարզ), հայ ազատամարտիկ, Ղարաբաղյան շարժման մասնակից։

Մուշեղ Քրիստափորի Մխոյան
Մուշեղ Մխոյան, ՎՈԺԴ.jpg
19511991
Մահվան վայրՄովսեսգեղ, Տավուշի մարզ
Մարտեր/
պատերազմներ
ՀՀ Տավուշի, Նոյեմբերյանի, Արարատի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի շրջանների ինքնապաշտպանական մարտեր

ԿենսագրությունԽմբագրել

1989 թվականին Երևանում Սամսոն Ղազարյանի հետ կազմավորել են «Միավորված ուժերի շտաբը» (ՄՈՒՇ), որի հրամանատարն է եղել։ 1988-1991 թվականներին մասնակցել է ՀՀ Տավուշի, Նոյեմբերյանի, Արարատի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի շրջանների ինքնապաշտպանական մարտերին։

Զոհվել է 1991 թվականի մայիսի 4-ին՝ ՀՀ Տավուշի մարզի Մովսեսգեղ գյուղի մատույցներում։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով[1]։

 
Մուշեղ Մխոյանի գերեզմանը Ծիծեռնակաբերդի բարձունքում

1996 թվականին Երևանի թիվ 68 դպրոցն անվանակոչվել է Մուշեղ Մխոյանի անունով։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել