Մուշեղ Դանիելյան
հայ պետական գործիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մուշեղ Ներսեսի Դանիելյան (1900, Վարդաձոր, Ադրբեջան - հուլիսի 18, 1938[1]), պետական աշխատող, կուսակցական, ՌԿ(բ)Կ անդամ (1918)։
Մուշեղ Դանիելյան | |
---|---|
Ծնվել է | 1900 |
Ծննդավայր | Վարդաձոր, Ադրբեջան |
Մահացել է | հուլիսի 18, 1938[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | պետական գործիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Կենսագրություն
խմբագրելՄուշեղ Դանիելյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Գյուլաթաղ գյուղում (այժմ՝ Վարդաձոր)։ 1918 թվականին կարմիր բանակի շարքերում մասնակցել է Բաքվի կոմունայի համար մղված մարտերին։ 1921-1928 թվականներին ԼՂԻՄ-ում կատարել է կոմերիտական աշխատանքներ։ 1931-1933 թվականներին եղել է Ադրբեջանի Կ(բ)Կ կենտկոմի բաժնի վարիչ, 1933-1934 թվականներին՝ ԱԿ(բ)Կ Կիրովաբադի քաղկոմի քարտուղար, 1936 թվականին՝ Երևանի քաղկոմի առաջին քարտուղար, 1937 թվականին՝ ՀԽՍՀ ԺԿԽ նախագահ[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=1255
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.