Մունգո ազգային պարկ
Մունգո ազգային պարկ (անգլ.՝ Mungo National Park), պահպանված ազգային պարկ, որը տեղակայված է Նոր Հարավային Ուելսի հարավարևմտյան մասում, Ավստրալիայի արևելքում։ Պարկն ընդգրկում է 110967 հա տարածք, գտնվում է Սիդնեյ քաղաքից մոտավորապես 875 կմ կիլոմետր հեռավորության վրա՝ Բալրանալդ կոմսությունում։ Մունգո ազգային պարկը մուտի-մուտի, նիամպար և բարկինջի բնիկ ազգերի ավանդական հանդիպման վայրն է։ Մարդիկ այլևս չեն կարողանում բարձրանալ տեղի ավազաթմբերը, քանի որ ավելի խիստ կանոններ են սահմանվել։
![]() | |
Տեսակ | ազգային պարկ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Նոր Հարավային Ուելս[1] և Balranald Shire?[1][1] |
Հիմնվել է | 1979 և 2012[2] |
Մակերես | 27 847 կմ² և 1226,96796875 կմ²[2] |
ԲԾՄ | 84 մետր |
Ազգային պարկը Վիլլանդրա լճերի տարածաշրջանի մի մասն է, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Ընդգրկում է 2400 քառ. կմ տարածք, որում ներառված են 17 չոր լճեր։ Այդ բոլորը լճերը չեն կրում Մունգո անվանումը, սակայն բոլորն էլ համարվում են Համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Մունգոյով հոսող գետը համարվում է սուրբ վայր։ Ազգային պարկը Պունկարիեի հարավ-արևելքից գտնվում է 75 կմ հեռավորության վրա, Միլդուրայի հյուսիս-արևելքից 110 կմ հեռավորության, իսկ Իվանհոյի հարավ-արևելքից մոտավորապես 145 կմ հեռավորության վրա։
Առանձնահատկություններ և տեղագրություն
խմբագրելՄունգո ազգային պարկի գլխավոր առանձնահատկությունը Մունգո լիճն է, որը հնագույն չոր լճերից երկրորդ խոշորագույնն է։ Մունգո ազգային պարկը հայտնի է հնագիտական գտածոներով։ Մունգո Մանի մնացորդները Ավստրալիայում հայտնաբերված մարդու ամենահին մնացորդներն են։ Պարկում հայտնաբերվել է նաև Մունգո տիկնոջ ծիսակարգային դիակիզված մնացորդ, որը կրկին ամենահինն է Ավստրալիայում։ Նրանք երկուսն էլ թաղված էին Մունգո լճի ափին, «Չինական պատի» տակ՝ լճի հարավարևելյան եզրին։
Պարկում կա զբոսաշրջային կենտրոն, որտեղից կարելի է ձեռք բերել լրացուցիչ տեղեկություններ և քարտեզ[3]։ Այն տեղակայված է պարկի մուտքի մոտ։
Մունգո ազգային պարկը ձեռք է բերվել Ազգային պահուստային համակարգի համար 1979 թվականին Ազգային պարկերի և վայրի բնության հիմնադրամի կողմից։ Այս կազմակերպությունը տրամադրել է 101000 դոլար, որն անհրաժեշտ էր գույքի ձեռքբերման համար։ Հիմնադրամը նաև ֆինանսավորել է 1979-1983 թվականների հնագիտական պեղումները։ Դիկ Սմիթի կողմից նվիրաբերած միջոցներով հիմնադրամը 1983 թվականին հիմնեց Մունգոյի այցելուների կենտրոնն ու լաբորատորիան։ BHP Billiton-ի հետագա հովանավորությամբ հիմնադրամը 1990 թվականին իրականացրեց Մունգո ազգային պարկի 60 կմ-ոց ճանապարհի կառուցումը։ 2010 թվականի դրությամբ հիմնադրամը կազմակերպել է մի նախագիծ, ըստ որի պետք է ստեղծվի Մունգոյի նոր կենտրոն՝ կրթության և հետազոտությունների համար։ Ավստրալիացի ճարտարապետ Գլենն Մյորկատը և Վենդի Լյուինը պետք է նախագծեն շենքի կառուցումը[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Geographical Names Register
- ↑ 2,0 2,1 https://www.protectedplanet.net/2608
- ↑ Mungo National Park Visitor Guide, NSW NPWS, n.d.
- ↑ «Involvement of the Foundation for National Parks & Wildlife at Mungo National Park». Foundation for National Parks and Wildlife. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Mungo National Park: Plan of management» (PDF). NSW National Parks & Wildlife Service (PDF). Government of New South Wales. 2006 թ․ հուլիսի 26. ISBN 1-74122-031-9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
- «Mungo National Park: Historic Heritage» (PDF). NSW National Parks & Wildlife Service (PDF). Government of New South Wales. 2003 թ․ մարտ. ISBN 0-7313-6685-9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
- «Mungo National Park: Historic Heritage» (PDF). NSW National Parks & Wildlife Service (PDF). Government of New South Wales. 2003 թ․ մարտ. ISBN 0-7313-6685-9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
- «Mungo National Park: Historic Heritage». NSW National Parks & Wildlife Service (lnik). Government of New South Wales. 2003 թ․ մարտ. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մունգո ազգային պարկ» հոդվածին։ |