Մումի դոլ (մուլտֆիլմերի շարք)

Մումի դոլ (ռուս.՝ Муми-дол), մուլտֆիլմերի խորհրդային եռագրություն` նկարահանված «Սվերդլովսկտելեֆիլմ» ստուդիայի կողմից։ Նկարահանվել է ըստ ֆինն գրող Տուվե Յանսոնի «Հրաշագործի գլխարկը» հեքիաթի մոտիվների։

Մումի դոլ
Տեսակfictional valley?

Բաղկացած է երեք սերիաներից.

  1. 1980 թվական` «Գործը հաջողվել է», 15 րոպե, 23 վայրկյան
  2. 1981 թվական` «Ամառը Մումի դոլում», 20 րոպե
  3. 1983 թվական` «Մումի դոլում աշուն է գալիս» 16 րոպե, 19 վայրկյան

Հեռուստապրեմիերան Սվերդոլյան և Կենտրոնական հեռուստաընկերություններում կայացել է գարնանային դպրոցական արձակուրդների ժամանակ, 1980 թվականին։

Այս մուլտֆիլմը երկրորդն էր Տուվե Յանսոնի խորհրդային էկրանավորած հեքիաթներից 1978 թվականին տիկնիկային եռագրությունից հետո։ Ի տարբերություն մյուս էկրանավորումների` արտաքին տեսքը շատ էր տարբերվում Յանսոնի նախնական պատկերազարդումից։ Կերպարը փոխելու որոշումը կապված էր նրա հետ, որ Անատոլի Ալյաշևը որոշել էր մուլտֆիլմի համար ստեղծել կենսուրախ և աշխույժ տոն, որում դասական կերպարը ընդհանրապես չէր համապատասխանում. «անհամաչափ տարբեր տարօրինակ էակները` ծանր մարմիններով, որոնց ձեռքերն այնքան կարճ էին, որ չէր կարողանում հասցնել քթին[1]»: Մումի դոլի նոր կերպարը նկարել է գրքային պատկերազարդող Եվգենիա Ստերլիգովան, իսկ երաժշտությունը գրել է օպերային կոմպոզիտոր Վլադիմիր Կոբեկինը[1]։ Գրեթե բոլոր կերպարները համարվում են երկչափ պատկերված և միայն հրաշագործին է պատկերել եռաչափ տիկնիկ։

Սցենարը գրվել է նաև չորրորդ մասի համար, որը պատմում էր Մումի դոլում ձմռան մասին, սակայն նկարահանումները կանգնեցվել է ֆինանսավորման դադարեցման պատճառով[2]։

Հեղինակներ խմբագրել

  • Ռեժիսոր և սցենարի հեղինակ` Անատոլի Ալյաշև (1,2,3)
  • Բեմադրող նկարիչ` Եվգենիա Ստերլիգովա (1,2,3)
  • Կոմպոզիտոր` Վլադիմիր Կոբեկին (1,2,3)
  • Օպերատոր` Վլադիմիր Ռոժին (1,2,3)
  • Հնչյունային օպերատոր` Բորիս Բերեստեցկի (1,2,3)
  • Մոնտաժը` Լ. Տուրովեցի (1,2,3)
  • Խմբագիր` Վ. Խայդարով (1,2,3)

Դերերը հնչյունավորել են խմբագրել

  • Նիկոլայ Լիտվինով
  • Վսևոլոդ Լարիոնով
  • Իրինա Պոտոցկայա
  • Նատալյա Լիտվինովա
  • Զինաիդա Նարիշկինա
  • Գալինա Իվանովա
  • Անատոլի Շչուկին
  • Ագար Վլասովա
  • Սվետլանա Հարլապ
  • Ալեքսանդր Օչերետյանսկի
  • Ռոգվոլդ Սուխովերկո
  • Գալինա Կորդուբ

Ցուցահանդեսներ խմբագրել

  • 2012 թվականի դեկտեմբերի 18-ից 2013 թվականի ապրիլի 1-ը Եկատիրինբուրգում «Մումի-դոլ` Յա-ից Ա» հոբելյար ցուցահանդեսով նշվել է մուլտֆիլմի 30-ամյակը[1][3]։

Պարգևներ խմբագրել

  • Անատոլի Ալյաշևը պարգևատրվել է մրցանակներով հետևյալ փառատոններում[4].
  • 1980 թվական` «Գործը հաջողվել է» («Մումի-դոլ» շարքից)` Համամիութենական հեռուստաֆիլմի փառատոնի ժյուրիի մրցանակ Երևանում
  • 1983 թվական` «Մումի-դոլում աշուն է» («Մումի-դոլ շարքից»)` XII Համամիութենական հեռուստաֆիլմերի փառատոնի ժյուրիի մրցանակ Կիևում

Տես նաև խմբագրել

  • Մումի տրոլլներ` 1978 թվականին նկարահանված խորհրդային տիկնիկային մուլտֆիլմերի շարք

Թողարկում խմբագրել

  • «Մումի-դոլ» մուլտֆիլմերի շարքը թողարկվել է «Հրաշագործի Գլխարկը» սկավառակի վրա, MPEG-4 Video ձևաչափով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 В Екатеринбурге отметили юбилей Муми-дола // Российская Газета. — 19 декабря 2012.
  2. Новости 41-го канала // Видеохостинг YouTube
  3. Муми-дол: от Я до А // Музеи России
  4. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4 . с.62-63.

Արտաքին հղումներ խմբագրել