Մումինջոն Գադոյբոև (տաջ.՝ Муминљони Гадойбоев, մարտի 18, 1993(1993-03-18)), տաջիկ ֆուտբոլիստ, «Պարվոզ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ։

Մումինջոն Գադոյբոև
Քաղաքացիությունը  Տաջիկստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 18, 1993(1993-03-18) (31 տարեկան)
Դիրք դարպասապահ

Կարերիան ակումբում խմբագրել

2011 թվականի հոկտեմբերի 15-ին Մումիջոնը «Խուջանդ» ակումբում իր նորամուտն է նշել «Ռավշան» ակումբի դեմ խաղում[1]։ Դա եղել է նրա միակ հանդիպումը խաղաշրջանի ընթացքում։ Հաջորդ խաղաշրջանում երիտասարդ դարպասապահը մնացել է պահեստայինների նստարանին` հաճախ հայտնվելով Աբդուազիզ Մախկանովի ստվերի տակ։ Հինգերորդ փուլում «ՑՍԿԱ-Պամիր» ակումբի դեմ խաղի ժամանակ Մախանովը վնասվածք է ստացել, և Մումինջոնը անց է կացրել երկրորդ խաղը երկրի առաջնությունում[2]։ Երիտասարդ խաղացողը մասնակցել է առաջնության ևս հինգ խաղի, սակայն դրանից հետո նորից հայտնվել է պահեստայինների նստարանին։ 2013 թվականի խաղաշրջանում Մումինջոնը նորից երկար ժամանակ մնացել է Մախկանովի ստվերի տակ և խաղադաշտ է վերադարձել միայն չորս անգամ։ 2014 թվականին ֆուտբոլիստին ձեռք է բերել «Պարվոզ» ակումբը[3]։ Այստեղ Մումինջոնը դարձել է երրորդ դարպասապահը, խաղերին հիմնականում մասնակցել են դարպասապահներ Ումարովը և Կոլոտեյը։ 2014 թվականի մրցաշրջանում նրա միակ հանդիպումը եղել է մայիսի 13-ին, «Վախշ» ակումբի դեմ[4]։

Կարերիան հավաքականում խմբագրել

Մումինջոնը եղել է Տաջիկստանի երիտասարդական հավաքականի հիմնական ֆուտբոլիստը 2014 թվականի Բարեկամության գավաթի առաջնությունում։ Օլիմպիական հավաքականի կազմում նա մասնակցել է ամառային ասիական խաղերին Ինչոնում, սակայն այնտեղ եղել է միայն պահեստային դարպասապահ։ Տաջիկստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մուհսին Մուհամադիևը Մումինջոնին հրավիրել է խաղալու Բելառուսի[4] և Պաղեստինի հավաքականների դեմ խաղերին, սակայն ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի եկել։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել