Մուլեն Ռուժի ուրվականը (ֆիլմ, 1925)

Ռենե Կլերի ֆիլմը (1925)

«Մուլեն Ռուժի ուրվականը» (ֆր.՝ Le Fantôme du Moulin-Rouge, 1925), ֆրանսիական գեղարվեստական ֆիլմ (համր կինոՌենե Կլերի ֆիլմը։

Մուլեն Ռուժի ուրվականը
ֆր.՝ Le fantôme du Moulin-Rouge
ԵրկիրՖրանսիա
Ժանրկինոկատակերգություն և համր կինո
Թվական1925
ՌեժիսորՌենե Կլեր[1]
Սցենարի հեղինակՌենե Կլեր
ԴերակատարներԱլբեր Պրեժան, Սանդրա Միլովանոֆ, Մորիս Շյուց և Պոլ Օլիվիե
ՕպերատորLouis Chaix?
ՄոնտաժՌենե Կլեր
Պատմվածքի վայրՓարիզ
Տևողություն90 րոպե

Սյուժե խմբագրել

Գլխավոր հերոսը երիտասարդ պատգամավոր է։ Նրա սիրելին՝ նախկին նախարարի դուստրը, պետք է ամուսնանա խոշոր թերթի խմբագրի հետ։ Խմբագիրն ունի աղջկա հորը վարկաբեկող նյութեր։ Ռենեն ներկայացնում է խորհրդավոր գիտնականի դերը, որը տիրապետում է մարդու մարմնի և հոգու երկատման գաղտնիքին։ Հուսահատված գլխավոր հերոսը համաձայնվում է գիտնականի առաջարկած փորձին։ Արդյունքում նրա մարմնից առանձնանում է անտեսանելի «ես»-ը, որը Փարիզով ճամփորդելիս կատարում է ամենաանհավանական, տարօրինակ արարքները, և խմբագրից գողանում է փաստաթղթերը (սեղանից), որոնք վարկաբեկում են իր սիրելի աղջկա հորը։ Վերջապես երիտասարդին հաջողվում է ստանալ հոր համաձայնությունն աղջկա հետ ամուսնանալու համար։

Արտադրություն խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է ամռան վերջից մինչև 1924 թվականի աշնան սկիզբն ընկած ժամանակահատվածում և թողարկվել է 1925 թվականի մարտին, այն բանից հետո, երբ արդեն նկարահանվել էր «Փարիզը քնեց» ֆիլմը (1923): Այն ուղեկցվում էր Բախի, Բեթհովենի, Բեռլիոզի, Մոցարտի երաժշտությամբ[2]։

Տեխնիկական թերթիկ խմբագրել

  • Անվանում՝ Մուլեն Ռուժի ուրվականը
  • Ռեժիսոր՝ Ռենե Կլեր, օգնական՝ Ժորժ Լակոմբ
  • Սցենար՝ Ռենե Կլեր
  • Մոնտաժ՝ Ռենե Կլեր
  • Հագուստ՝ Պոլ Պուարե
  • Կինոընկերություն՝ Films René Fernand
  • Ծագման երկիր՝ Ֆրանսիա
  • Ձևաչափ՝ սև-սպիտակ-1,33. 1 - համր ֆիլմ - 35 մմ
  • Ժանր՝ կատակերգություն, ֆանտաստիկա
  • Տևողություն՝ 90 րոպե
  • Թողարկման ամսաթիվ՝ 13 մարտի, 1925 թվական

Գեղարվեստական առանձնահատկություններ խմբագրել

Այս ծամծմված սյուժեի հիման վրա Ռենեն ստեղծում է սեփական հումորի, ֆանտաստիկ ժ. Մելիեսի և երիտասարդ Ա. Գանսի փորձերի զվարճալի համադրություն։

Դերերում խմբագրել

  • Ալբեր Պրեժան՝ լրագրող Ժան Դեգլանդ
  • Սանդրա Միլովանոֆ՝ Իվոնա Վինսենթ
  • Պոլ Օլիվիե
  • Մադլեն Ռոդրիգ՝ Ժակլին
  • Ժորժ Վաուլտիեր
  • Մորիս Շուտց՝ Վիկտոր Վինսենթ
  • Խոսե Դավերտ

Գրականություն խմբագրել

  • Ս. Վ. Կոմարով, Արտասահմանյան կինոյի պատմություն։ Հատոր 2։ Մ. «Արվեստ», 1965

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0015794/
  2. Giovanna Grignaffini, René Clair, p. 36.