Մուամմար ալ-Կադդաֆիի սպանություն

Վիքիլուրերի հոդված

Մուամմար Կադդաֆին սպանվել է 2011 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Լիբիայի քաղաքացիական պատերազմի վերջին մարտի՝ Սիրտի համար կռիվն ավարտելուց հետո։

Մուամմար ալ-Կադդաֆիի սպանություն
Տեսակմահ և ինքնադատաստան
Երկիր Լիբիա
ՏեղադրանքՍիրտ
Տարեթիվհոկտեմբերի 20, 2011

Սպանություն

խմբագրել

2011 թվականի հոկտեմբերի 20-ի առավոտյան Ազգային անցումային խորհրդի ջոկատները ձեռնարկել են Սիրտի հերթական գրոհը, որի արդյունքում նրանց հաջողվել է գրավել քաղաքը։ Պաշարված քաղաքից փախչելու փորձի ժամանակ Մուամմար Կադաֆին գերեվարվել է ապստամբների կողմից։

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն-ը հրապարակել է զեկույցով կոմյունիկե, որի համաձայն՝ Գրինվիչի ժամանակով ժամը 08:30-ին նրա ավիացիան (Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները) հարվածներ է հասցրել Կադաֆիի բանակի տասնմեկ ռազմական մեքենաներին, որոնք կազմում էին մեծ շարասյան մի մասը (մոտավորապես 75 մեքենա), որն արագորեն շարժվում էր Սիրտի արվարձանի ճանապարհով[1]։ Հաղորդագրության մեջ ասվում է. «Այդ մեքենաները Սիրտից դուրս են եկել մեծ արագությամբ և փորձել են մաքրել իրենց ճանապարհը։ Նրանք շատ զենք ու զինամթերք էին տանում, ինչը լուրջ սպառնալիք էր տեղի բնակիչների համար»[2]։ Այն բանից հետո, «երբ օդից հարվածը դիպավ դրանցից մեկին, Կադաֆիի երկու տասնյակ տրանսպորտային միջոցներից բաղկացած խումբը մեծ արագությամբ ուղևորվեց դեպի հարավ՝ շարունակելով լուրջ վտանգ ներկայացնել։ (Ինքնաթիռներ) ՆԱՏՕ-ն դրանք դարձրել է իր նպատակը, ոչնչացրել կամ վնասել է դրանցից մոտ մեկ տասնյակ»։ Այդ կոմյունիկեում ՆԱՏՕ-ն պնդում է. «այդ ռմբակոծության պահին ՆԱՏՕ-ում չգիտեին, որ շարասյունում գտնվում էր Կադաֆին։ ՆԱՏՕ-ի գործողությունները թելադրված էին միայն խաղաղ բնակչության համար վտանգը նվազեցնելու անհրաժեշտությամբ, ինչպես դա պահանջում է ՄԱԿ-ի մանդատը։ ՆԱՏՕ-ն չէր ձգտում անհատներին»[2]։

Սիրտի գրավման հետևանքով բռնված ներքին անվտանգության ծառայության նախկին պետ գեներալ Մանսուր Դաոն պատմել է հետևյալը.

  Մենք որոշեցինք դուրս գալ այն բանից հետո, երբ արդեն շրջապատված էինք, և վայրը դադարել էր լինել անվտանգ։ Մենք ուզում էինք ճեղքել հարևան Ջարիֆի թաղամասը։ Սակայն քաղաքից դուրս գալու ժամանակ մենք ենթարկվեցինք հզոր գնդակոծության և կրկին շրջափակվեցինք։ Մեր բոլոր մեքենաները ոչնչացրել էին։ Ստիպված էինք բաժանվել խմբերի։ Ոտքով շարժվեցինք Ջարիֆի կողմը։ Ես Կադաֆիի և պաշտպանության նախարարի հետ էի։ Մեզ հետ էր մի փոքր անվտանգության խումբ։ Հետո ինձ վիրավորեցին, և ես կորցրի գիտակցությունս։ Թե ինչ է եղել հետո, ես չգիտեմ[3]։  

Կադաֆիի անձնական վարորդ Խունեյշ Նասրը, որ մինչև վերջ եղել է նրա հետ, պատմել է, թե «Հեղափոխականները քայլում էին մեր հետևից»։ Նա չէր վախենում, բայց թվում էր, որ նա չգիտեր, թե ինչ պետք է անել։ Դա առաջին և վերջին անգամն էր, երբ ես նրան տեսել եմ այդ վիճակում»[4]։

Աբդել Մաջիդի խոսքով՝ Կադաֆին երկու ոտքերը վիրավոր էին[5]։ Նրան դուրս են բերել ճանապարհի տակ գտնվող դրենաժային խողովակաշարով, որտեղ նա հետագայում հայտնաբերվել է Ազգային անցումային խորհրդի գրոհայինների կողմից[6]։

  Արտաքին տեսաֆայլեր
  Կադաֆիին գերեվարելը նրա սպանությունից քիչ առաջ (BBC)

Ապստամբները կարողացել են բռնել Կադաֆիին, ինչից հետո նրան անմիջապես շրջապատել է ամբոխը, նրանք սկսել են ծաղրել Կադաֆիին։ Մարդիկ գոռում էին «Ալլահու Ակբար», սկսել են օդ կրակել և ինքնաձիգներով կրակել գնդապետին[7]։ Վերջինս աղաղակում էր ապստամբների խղճին՝ նրանց խայտառակելով «Հարամ ալեյքում... Հարամ ալեյքում... Ամո՛թ ձեզ։ Դուք չե՞ք գործել մեղք»[8]։ Այնուհետեւ Կադաֆիին արյունոտ դեմքով տարել են մեքենայի մոտ, որտեղ նստեցրել են կապոտի վրա։

Կադաֆիից բացի, առևանգել են նաև նրա որդուն՝ Մութազիմին, որ հետագայում սպանվել է անհայտ հանգամանքներում։ Սպանվել է նաև 1969 թվականի հեղաշրջման մասնակիցներից մեկը՝ պաշտպանության նախարար և զինված ուժերի գլխավոր հրամանատար, բրիգադի գեներալ Աբու Բաքր Յունիս Ջաբերը[9]։ Որոշ տվյալներով Մուամմար Կադաֆին փորձել է Լիբիայից Նիգեր տեղափոխվել հարավաֆրիկյան 19 հոգուց բաղկացած մի խումբ վարձկանների՝ հատուկ կնքված պայմանագրի համաձայն։ ՆԱՏՕ-ի ավիացիան կրակ է բացել և կանգնեցրել է ամենագնացների շարասյունը, օտարերկրացիներին հնարավորություն են տվել թաքնվել[10]։ Պարզ դարձավ, որ Կադաֆին սպանվել է իրեն գերեվարած ապստամբների կողմից, ինքնադատաստանի արդյունքում[11]։

Դրա վկայությունն են Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության կողմից ներկայացված տեսանյութերը, որոնցում երևում է, որ Ջամահիրիայի ղեկավարը ողջ է, բայց գլխին լուրջ բեկորային վնասվածք է ստացել։ Տեսագրությունները վկայում են, որ ապստամբները դեռևս կենդանի Կադաֆիին բազմաթիվ վնասվածքներ են հասցրել հետույքից և ավազ են լցրել վերքերի մեջ[12]։ Անարգանքները շարունակվել են առավոտյան ժամը 9-ից մինչև ժամը 12-ը, ինչից հետո գերուն, ի նշան նվաստացման, ոտքերից քարշ են տվել Սիրտի փողոցներով[12]։ Այն պահին, երբ արյունոտ գնդապետը վերջապես մեքենայի մեջ էր՝ հիվանդանոց տեղափոխելու համար, նա արդեն կյանքի նշաններ ցույց չի տվել։

Հարկ է նշել, որ Կադաֆիին սպանելու փորձերի մասին բազմաթիվ խոսակցություններ եղել են նաև նախկինում։ 1980 թվականի հունիսի 27-ին Սիցիլիայի ափերի մոտ կործանվել է իտալական ուղևորատար ինքնաթիռը։ Օդանավում գտնվող բոլոր 81 մարդիկ, այդ թվում՝ 13 երեխա, զոհվել են։ Ըստ կոնսպիրատիվ տեսություններից մեկի՝ կործանումը հետևանք էր ֆրանսիական ռազմաօդային ուժերի կողմից օդանավ խոցելու փորձի, որով թռչում էր Կադաֆին կամ մեկ այլ բարձրաստիճան լիբիացի, մեկ այլ տեսության համաձայն՝ կործանումը կարմիր բրիգադների մասնակիցների կողմից ինքնաթիռում տեղադրված ռումբի պայթյունի հետևանք էր[13][14]։ 2013 թվականին Իտալիայի Գերագույն քրեական դատարանը հանգել է այն եզրակացության, որ կործանումը տեղի է ունեցել Իտալիայի ռազմաօդային ուժերի կողմից սխալ հրթիռային հարվածի արդյունքում և պարտավորեցրել է իտալական պետությանը վճարել 100 մլն դոլար զոհվածների ընտանիքներին[15]։ Ընդ որում, Իտալիայի նախկին նախագահ Ֆրանչեսկո Կոսիգան հայտարարել է, որ ինքնաթիռը դիտավորյալ խոցվել է[16][17]։

2012 թվականի հոկտեմբերի 17-ին Human Rights Watch-ը հրապարակել է «Բռնապետի մահը։ Արյունալի վրեժխնդրություն Սիրտում» 50 էջանոց զեկույցը, որը նվիրված էր Կադաֆիի մահվան տարելիցին։ Զեկույցում կազմակերպությունը եկել է այն եզրակացության, որ Լիբիայի նոր իշխանությունները չեն կատարել իրենց տված խոստումը՝ հետաքննել Ջամահիրիայի ղեկավարի, նրա որդու և նրանց տասնյակ մահապատժի ենթարկված կողմնակիցների մահվան հանգամանքները[18]։ HRW խմբի փորձագետների անցկացրած հետաքննությունը ցույց է տվել, որ Կադաֆիի գերությունից կարճ ժամանակ անց ձերբակալվել և դաժան ծաղրուծանակի են ենթարկվել նրան ուղեկցող 66 կողմնակիցներ։ Իրավապաշտպաններին հաջողվել է փաստացիորեն հաստատել նրանցից առնվազն 17-ի մահը՝ բջջային հեռախոսների տեսախցիկներով ապստամբների կողմից արված տեսագրությունների հիման վրա[18]։

Սպանությունից հետո

խմբագրել

Մուամմար Կադաֆիի, նրա որդու և Աբու Բաքր Յունիս Ջաբերի մարմինները համընդհանուր ցուցադրության են հանվել Միսուրատի առևտրի կենտրոնում՝ բանջարեղենի համար նախատեսված արդյունաբերական սառնարանում[7]։ Հոկտեմբերի 25-ի լուսաբացին երեքին էլ գաղտնի թաղել էին լիբիական անապատում[19][20]։ Դրանով ավարտվել է գնդապետ Քադաֆիի 42-ամյա կառավարումն ու հեղափոխությունը, որը նա հռչակել էր 1969 թվականին միապետության տապալումից հետո։

Մուամմար Կադաֆիի մահից հետո Սիրտում պղծվել և ոչնչացվել են Կադաֆիի մոր, նրա հորեղբոր և ևս երկու հարազատների գերեզմանները։ Ալժիրյան «Ան Նահար» թերթի տեղեկություններով՝ խմբավորման զինյալները քանդել են տապանաքարերը, գերեզմաններից հանել հանգուցյալների ոսկորները և այրել դրանք։ Պղծել են նաև Կադաֆիի հոր գերեզմանը[21]։

Միջազգային ռեակցիա

խմբագրել
  • Տեղեկանալով Մուամմար Քադաֆիի մահվան մասին SMS-ով՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ծիծաղել է և մեկնաբանել է դա հետևյալ խոսքերով. «Դա լավ նորություն է, մենք տեսանք, որ նա մահացել է»[22]։ Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատանը նկարահանված տեսանյութում կադրեր են ցուցադրվում, թե ինչպես է նրա օգնականներից մեկը՝ Հյումա Աբեդինը, նրան ցույց տվել BlackBerry սմարթֆոնը, որի լրահոսում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Կադաֆիին բռնել են, ինչին Քլինթոնն արձագանքել է «Wow, unconfirmed reports about Gaddafi being captured.» (Օ՜հ, չհաստատված հաղորդում Կադաֆիին բռնելու մասին) արտահայտությամբ[23][24]։
  • ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունը, միջազգային համաներումը և Ռուսաստանի ԱԳՆ-ն պահանջել են մանրակրկիտ հետաքննություն անցկացնել Կադաֆիի մահվան հանգամանքների վերաբերյալ[25][26][27]։
  • Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը, մեկնաբանելով Կադաֆիի մահը, հայտարարել է. «Բռնակալներն ու ճնշողներն ամբողջ պատմության ընթացքում մահանում էին միանման անփառունակ մահով»։ Նրա խոսքով՝ և՛ Իրանի ղեկավարությունը, և՛ հասարակ քաղաքացիները շատ ուրախ են Լիբիայում տեղի ունեցած իրադարձությունների համար, իսկ «բռնապետ» Կադաֆին դատապարտված էր, քանի որ անտեսում էր իր ժողովրդի իրավունքները[28]։ Սակայն նախագահ Ահմադինեժադը քննադատել է արտաքին միջամտությունը[29]։

Հոկտեմբերի 23-ին մի շարք լրատվական գործակալություններ[30][31] հրապարակել են Մուամմար Կադաֆիի կտակը, որը թվագրված է հոկտեմբերի 17-ով։ Կտակում նա խնդրում է իր մարմինը թաղել Իսլամական սովորույթներով կառուցված Սիրտ քաղաքի գերեզմանատանը, որտեղ թաղված են նրա հարազատները։ Նա նաև պահանջել է իր կողմնակիցներից շարունակել պայքարը «օտարերկրյա ագրեսորների» դեմ[32]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ««Смерть Каддафи — конец власти страха»». Новая газета. 23.10.2011.(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 «НАТО говорит, что случайно попала в Каддафи: мы не охотимся за отдельными лицами» (ռուսերեն). Газета.Ru. 22.10.2011.
  3. «Экс-глава охраны Каддафи рассказал о последних днях жизни полковника». ՌԻԱ Նովոստի. 21/10/2011.
  4. Martin Chulov (2011 թ․ հոկտեմբերի 26). «Gaddafi's driver on the endgame: 'He didn't seem to know what to do'» (անգլերեն). The Guardian.
  5. «NTC claims capture of Gaddafi». Al Jazeera English. 2011 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 20-ին.
  6. Каддафи умер от пулевых ранений в живот и голову, он прятался в дренажной трубе после авиаудара НАТО (Ստուգված է 14 հունվարի 2013)
  7. 7,0 7,1 «Тело Каддафи выставили на всеобщее обозрение в супермаркете. К нему очередь» (ռուսերեն). NEWSru.com. 22 октября 2011 г.
  8. «Последние минуты Каддафи: полковник призывал убийц одуматься». www.vesti.ru. 21.10.2011.
  9. «Министр обороны в правительстве Каддафи убит в боях за город Сирт». РИА Новости. 20/10/2011.
  10. В последний момент вывезти Каддафи из Ливии пыталась группа южноафриканских наемников
  11. Каддафи прикончили выстрелом в голову
  12. 12,0 12,1 «Перед смертью главу Ливийского государства три часа пытали». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  13. A. Frank Taylor. A Case History Involving Wreckage Analysis: Lessons from the Ustica investigations()
  14. See:
    • A. Frank Taylor (March 1995) Accident to Itavia DC-9 near Ustica, 27 June 1980: wreckage and impact information & analysis. // International Society of Air Safety Investigators Forum (Paris, October 1994), 28 (1) : 6 ff. Available on-line at: Strage di Ustica
    • A. F. Taylor (1998) The study of aircraft wreckage: the key to accident investigation. // Technology, Law and Insurance, 3 (2) : 129—147.
    • A. Frank Taylor. A Case History Involving Wreckage Analysis: Lessons from the Ustica investigations (Cranfield, Bedfordshire, England, UK: Cranfield University, 1998, revised: 2006). Available on-line at: Aviation-Safety.net
  15. «Ustica, lo Stato risarcirà le famiglie delle vittime». Corriere della Sera. 28-29 gennaio 2013.
  16. «Italy reopens probe into 1980 plane crash-media». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  17. Italy: Ustica plane crash mystery blamed on stray missile
  18. 18,0 18,1 «Доклад и видео опровергли официальную версию гибели Каддафи: HRW поведала о пытках и убийстве». News.ru. 18.10.2012.
  19. «Col Gaddafi 'buried in secret, desert grave at dawn'». BBC. 2011 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 25-ին.
  20. Farmer, Ben (2011 թ․ հոկտեմբերի 25). «Libya: Gaddafi buried at dawn in secret desert grave as line is drawn under 42-year rule». The Daily Telegraph. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.
  21. «Могилы родителей Каддафи осквернили в Сирте». Взгляд.ру. 8 ноября 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է ???-ին.
  22. Клинтон посмеялась над смертью Каддафи — США, Ливия, Каддафи — Росбалт
  23. 'Wow!': Hillary Clinton reacts as she finds out about Gaddafi’s death on BlackBerry
  24. Hillary Clinton reaction to getting news about Gaddafi
  25. ООН потребовала расследовать смерть Каддафи
  26. Правозащитники призывают расследовать смерть Каддафи
  27. «Лавров: смерть Каддафи необходимо расследовать». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  28. Иран похвалил ливийцев за устранение Каддафи (Ստուգված է 12 Նոյեմբերի 2011)
  29. «Iran's Ahmadinejad says West set to plunder Libya | Reuters». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  30. Завещание Муаммара Каддафи
  31. Gaddafi: The last will and testament Արխիվացված 2016-08-07 Wayback Machine(անգլ.)
  32. В завещании Каддафи призвал сторонников продолжать борьбу и помнить «героев» // ИноСМИ

Արտաքին հղումներ

խմբագրել