Մոր հուշարձան (Դոնեցկ)

հուշարձան Դոնեցկում

Մոր հուշարձան (Դոնեցկ), Դոնեցկի հուշարձաններից։ Ուկրաինայի տարածքում առաջին հուշարձանն է, որը նվիրված է մայր-կնոջը[1]։

Մոր հուշարձան (Դոնեցկ)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Բարձրություն2 մետր
Երկիր Ուկրաինա
ԲնակավայրԴոնեցկ
Նյութավազաքար
կայք
 Monument to mother in Donetsk Վիքիպահեստում

Հուշարձանը բացվել է 2003 թվականի մայիսի 10-ին Դոնեցկի մայրության և մանկության պահպանության տարածքային կենտրոնում։ Բացումը տեղի է ունեցել «Մայրիկի օր» ուկրաինական տոնի ժամանակ։ Բացմանը ներկա է գտնվել Դոնեցկի քաղաքապետ Ալեքսանդր Ալեքսեևիչ Լուկյանչենկոն։

Հուշարձանի հեղինակը հայ քանդակագործ Կառլեն Քալանթարյանն է[2]։ Հուշարձանը ստեղծվել է Նիկոլայ Վասիլևիչի էսքիզի հիման վրա։

Հուշարձանը կանգնեցվել է Դոնեցկի մայրության և մանկության պահպանության տարածքային կենտրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Կիրիլովիչի նախաձեռնությամբ։ Նա նաև հուշարձանի պատվանդանի նախագծի հեղինակներից է։ Նախագծի մշակման գործընթացին մասնակցել է Ա. Ի.Պրոսկուրնյան։

Հուշարձանն իրենից ներկայացնում է ամբողջ հասակով կանգնած կնոջ քանդակ։ Կինը ձեռքերին պահում է փոքրիկ երեխայի։

Քանդակի բարձրությունը երկու մետր է։ Քանդակը պատրաստված է ավազաքարից։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Դոնեցկում բացվել է Ուկրաինայի առաջին հուշարձանը՝ նվիրված մայր-կնոջը». podrobnosti. 2003 թ․ մայիսի 13. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  2. «Шукач | Մոր արձանը Դոնեցկում». www.shukach.com. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.

Գրականություն

խմբագրել
  • Памятники и памятные знаки // Всё о Донецке.: Справочное пособие. — Донецк: Донбасс, 2003. — С. 156-162. — ISBN 5-7740-0782-0

Արտաքին հղումներ

խմբագրել