Մորո
Մորո (անգլ.՝ Moro Rock), ժայռ «Սեքվոյա» ազգային պարկի կենտրոնում, Թուլարե շրջան, Կալիֆոռնիայի նահանգ, ԱՄՆ։ Առաջին եվրոամերիկացին, որ եղել է Մորոյում, հանքափոր Հեյլ Թերպն էր, իր երկու խորթ որդիների` Ջորջ և Ջոն Սուոնսոնաների հետ 1861 թվականին։
Մորո | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռ |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Թուլարե շրջան |
Լեռնաշղթա | Սիեռա Նևադա |
Բարձրությունը ծովի մակարդակից | 2050 մետր |
Հարաբերական բարձրություն | 75 մետր |
Պահպանման տարածք | Sequoia National Park? |
ՆկարագրությունԽմբագրել
Մորոն գրանիտե գմբեթավոր մոնոլիտ ժայռ է[1]։ Տարիքն ավելի քան 100 միլիոն տարի է (կավճի ժամանակաշրջան)[2]։
Ժայռի գագաթը ծովի մակարդակից գտնվում է 2050 մետր բարձրության վրա, իսկ Մորոյի հարաբերական բարձրությունը փոքր է` 75 մետր։ Ձմռանը դեպի ժայռը տանող ճանապարհները փակ են ավտոմեքենաների համար, այդ իսկ պատճառով զբոսաշրջիկները ստիպված են ոտքով կայանատեղիից ավելի քան երեք կիլոմետր անցնեն, որպեսզի հասնեն ժայռի ստորոտին։ 1996 թվականին նախատեսվում էր մարդատար մեքենայի մուտքը դեպի ժայռ ամբողջովին փակել և տեղափոխել ավտոբուսի, սակայն այդ պլանները ամբողջովին չիրագործվեցին. աշխատանքային օրերին զբոսաշրջիկները ժայռ են հասնում իրենց մեքենաներով, իսկ ազատ և տոն օրերին` միայն ավտոբուսներով[3]։
Մորոյի արևմտյան լանջը գրեթե ուղղահայաց պատ է՝ շուրջ 300 մետր բարձրությամբ, դրա վրա հաճախ են մարզվում ժայռեր մագլցողները։ Սպորտի այս ձևն արգելված է այստեղ միայն սապսանների բնադրման ժամանակ, ապրիլի 1-ից մինչև օգոստոսի 15-ը[4]։
ԱստիճաններԽմբագրել
Առաջին փայտե աստիճանները, որոնք տանում են դեպի Մորո, կառուցվել է 1917 թվականին, սակայն, արդեն 1920-ական թվականներին այն օգտագործման համար անպետք էր։ Նոր, ավելի ամուր աստիճաններ կառուցվել են 1931 թվականին Բնապահպանության քաղաքացիական կորպուսի կողմից, և այն մինչ օրս օգտագործվում է։ Նրա երկարությունը կազմում է 243 մետր (400 աստիճան), այն առավելագույնս օգտագործում է բնական երկարացումներ, խոռոչներ, խճանկարներ և ծալքեր, իսկ դրա դիզայնը մշակվել է լանդշաֆտային դիզայներ Մերել Սեյդջերի կողմից[5]։ Ժայռի գագաթից աննկարագրելի տեսարան է բացվում դեպի ազգային պարկի արևմտյան մասի, հատկապես դեպի Մեծ արևմտյան ջրբաժանի[6]։ Մագլցումն անվճար է, բայց արգելված է ամպրոպների և ձնաբքի ժամանակ, սանդուղքով չի թույլատրվում նաև շներով և հեծանիվներով այցելությունները[2]։
1978 թվականին այս սանդուղքը ավելացվել է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանի մեջ[7]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Geology Fieldnotes. Sequoia & Kings Canyon National Parks, California. Moro Rock Archived 2016-12-27 at the Wayback Machine. (անգլ.) на сайте nature.nps.gov
- ↑ 2,0 2,1 Скала Моро (անգլ.) на сайте hikespeak.com
- ↑ Moro Rock and Crescent Meadow — Sequoia & Kings Canyon National Parks (անգլ.) на сайте nps.gov
- ↑ Rock Climbing — Sequoia & Kings Canyon National Parks (անգլ.) на сайте nps.gov
- ↑ Уильям Твид. «Лестница скалы Моро»։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-29-ին։ Վերցված է 2014-11-17 (անգլ.) на сайте tularecountytreasures.org, май 2013
- ↑ «Giant Forest Points of Interest, Summer — Moro Rock»։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-07-ին։ Վերցված է 2014-11-17 (անգլ.) на сайте nps.gov
- ↑ Документ, подтверждающий внесение объекта «Лестница на скалу Моро» в Национальный реестр исторических мест США Archived 2012-10-07 at the Wayback Machine. (անգլ.) на сайте pdfhost.focus.nps.gov, 29 декабря 1978
Արտաքին հղումներԽմբագրել
Category:Moro Rock Վիքիպահեստում |
- Скала Моро (անգլ.) на сайте geonames.usgs.gov
- Скала Моро (անգլ.) на сайте summitpost.org
- Скала Моро (անգլ.) на сайте city-data.com