Մորմ (հոդվածոտանի)

հոդվածոտանի
Մորմ (հոդվածոտանի)
Մորմ (հոդվածոտանի)
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Սարդակերպեր
Կարգ Մորմեր
Լատիներեն անվանում
Solifugae


Մորմեր (լատ.՝ Scorpionida), սարդակերպերի դասի անողնաշարավոր կենդանիների կարգ։

Մարմնի երկարությունը 1-18 սմ է, բաժանված է գլխակրծքի և հատվածավոր փորիկի, որը կազմված է առջևի լայն և ետին երկար, հաճախ «պոչ» կոչվող մասերից։ Ոտքերը 4 զույգ են, խելիցերները՝ ունելիանման։ Շնչառության օրգանները թոքային պարկերն են, որոնք բացվում են փորիկի 3-6-րդ հատվածներում։ Գիշերային կենդանիներ են, ցերեկը թաքնվում են քարերի տակ, ճեղքերում։ Սնվում են միջատներով, սարդերով, բազմոտանիներով։ Տարածված են արևադարձերում, մերձարևադարձերում, անապատներում, ինչպես նաև արևադարձային խոնավ անտառներում։ Մորմի խայթոցի շրջակայքը բավական ուռչում է շատ ցավոտ է։ Լայն տարածում ունի Հայաստանի ցածրադիր գոտիներում, Արարատյան դաշտում, Արագածոտնի մարզում։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 322