«Մորդովիա Արենա»[1] —  ֆուտբոլային մարզադաշտ Սարանսկում, «Մորդովիա» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտը։ ՖԻՖԱ2010 թվականի դեկտեմբերի 2-ի որոշման համաձայն՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018 թվականի խաղերը կանցկացվեն նաև այս մարզադաշտում։

Stadium.svg
Մորդովիա Արենա
MordoviaArenaStadium.jpg
Տեսակմարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունՍարանսկ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Բացված2018
ՍեփականատերՄորդովիա
ԳործաղեկավարՄորդավիա Սարանսկ ՖԱ
Տարողություն45 015
Տնային թիմՄորդավիա Սարանսկ ՖԱ
Քարտեզ
Քարտեզ
Commons-logo.svg Mordovia Arena Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

ՇինարարությունԽմբագրել

2010 թվականին իրականացվել է շինարարական տարածքների մաքրման աշխատանքները ՝ Վոլգոգրադի փողոցների շրջանում և Ինսար գետի ափամերձ շրջանում։ Սարանսկում մարզադաշտ կառուցելու որոշումը ընդունվել էր ավելի վաղ, քան երբ հայտնի էր դարձել, որ ԱԱ 2018 առաջնությունը տեղի է ունենալու Ռուսաստանոււմ։ Ի սկզբանե նախատեսվում էր մարզադաշտի շինարարությունը ավարտել 2012 թվականին, բացումը նախատեսվում էր համաձայնեցնել երկու իրադարձություններին. նվիրված՝ Մորդովական ժողովորդի 1000-ամյա միաբանությունը և 2012 թվականի համառուսաստանյան սպարտակիադայի անցկացմանը։ Ծրագիրը վերանայվեց այն պատճառով, որ, ըստ ՖԻՖԱ-ի պահանջների՝ մարզադաշտի տարողությունը պետք է լինի ոչ պակաս, քան 45 000 տեղ, այլ ոչ թե 28 000՝ ինչպես նախատեսվում էր նախապես[2]։ Մարզադաշտի բացումը հետաձգվեց մինչև 2017 թվական։ Նախատեսվում էր, որ «Մորդովիա Արենա» մարզադաշտի կառուցման ծախսերը կազմում են 16,5 միլիարդ ռուբլի, կառուցապատող է նշանակվել «Սպորտ-ինժինիրինգ» ընկերությունը։ [3] Մետաղագործության համար անհրաժեշտ պողպատյա հումքը մատակարարել է «Մետալլոինվեստ» ընկերությունը[4]։ 2017 թվականի մայիսի դրությամբ մարզադաշտում լիովին ավարտված էին վերին տանիքի բարձակների մոնտաժումը։ [5] Հայտարարվեց տանիքի ծածկույթի մոնտաժման աշխատանքների սկիզբը, հուլիսին ցանվեց մարգագետինը[6]։ 2017 թվականի նոյեմբերի 2-ին  տեղի է ունեցել մարգագետինների առաջին խավատման (խուզման) աշխատանքները[7]։ 2017 թվականի վերջում Սարանսկի մարզադաշտը ընդունեց իր նախագծային ուրվագիծը։ Ավարտված մետաղակառուցվածքներում  հայտնվեցին հարդարման վահանակներ:Սկսվեցին մարզադաշտի շուրջը բարեկարգման աշխատանքները, կատարվեց տարածքների ներքին հարդարման աշխատանքները և վերելակների տեղադրումը։

 
Երրորդ փորձնական խաղը

Մարզադաշտի շինարարությունը թույլ կտա լուծել մի շարք հսկայական քաղաքաշինական խնդիրներ գավառական քաղաքի համար։ նոր այգու ձևավորում, կահավորվում է Ինսար գետի ափը, բնակելի թաղամսի կապումը քաղաքի կենտրոնի հետ։ Ստեղծվել է տարածք՝ հանգստի համար, տոնական և ժամանցային միջոցառումների համար[8]։

ՌԴ կառավարության որոշմամբ մարզադաշտի գլխավոր կառուցապատողն է «կազան» արտադրա-շինարարական միավորումը։ Ավելի վաղ կազմակերպությունը ստանձնել է մի շարք այլ կառույցների կապալառուի դերը, մասնավորապես, 45-հազարանոց Կազան Արենայի։

Մարզադաշտի նկարագրությունԽմբագրել

 
Մարզադաշտի տեսքը գիշերային ժամին

Մարզադաշտը կառուցապատվել է հատուկ Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018-ի համար։ Տարողությունը — 30 000 տեղ (ԱԱ 2018-ի ժամանակ 44 149)։ Մարզադաշտի արտաքին տեսքի հիմքը հանդիսանում է արեգակը — հին առասպելների գլխավոր խորհդանիշը և Մորդովական ժողովորդի լեգենդների։

Մարզադաշտի յուրահատկությունը կայանում է նրա ոչ մեծ չափերի մեջ։ Այն, արտաքին տեսքից զարդարված է փայլուն արևային գույներով։  

Առաջին փորձնական ֆուտբոլային հանդիպումԽմբագրել

Առաջին խաղը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 21-ին,  երբ «Մորդովիա»-ն Պրոֆեսիոնալ ֆուտբոլային առաջնության լիգայի շրջանակներում խաղում էր Զենիթ-Իժեվսկ ակումբի դեմ. խաղն ավարտվեց 0:0 հաշվով[9]:. Նախնական մարզադաշտի բեռնածությունը կազմում էր 10 հազար մարդ։ Հաջորդ հանդիպումներում երկու անգամ մարզադաշտ հաճախելիության մակարդակը զգալիորեն բարձրացել է։ Մայիսի 4-ին «ԿԱՄԱԶ»-ի (0:1) դեմ խաղում ներկա էին 22 834 հանդիսատես, իսկ մայիսի 16-ին «Սիզրան-2003»-ի (1:0) հետ խաղում — 41 057 հանդիսատես[10]։

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 2018 Խմբագրել

Սարանսկը ԱԱ 2018-ի ժամանակ կընդունի 4 խաղ խմբային փուլից։ Թիմերը հայտնի են դարձել վիճակահանության ժամանակ, որը տեղի է ունեցել  2017 թվականի դեկտեմբերի 1-ին[11][12]։ Խաղերի անցկացման ժամանակը — UTC+3

Ամսաթիվ ժամ Թիմ #1 Արդյունք Թիմ #2 Փուլ Հաճախելիություն
16 հունիսի 2018 19:00

(MSK, UTC+3)

  Պերու  0:1   Դանիա Խումբ C 40 502 (97,16 %)
19 հունիսի 2018 15:00

(MSK, UTC+3)

  Կոլումբիա  1:2   Ճապոնիա Խումբ H 40 842 (97,97 %)
25 հունիսի 2018 21:00

(MSK, UTC+3)

  իրան  1:1   Պորտուգալիա Խումբ B 41 685 (100,0 %)
28 հունիսի 2018 21:00

(MSK, UTC+3)

  Պանամա  1:2   Թունիս Խումբ G 37 168 (89,16 %)

Տեխնիկական տվյալներ և կառուցվածքների նկարագրությունԽմբագրել

Մարզադաշտը ունի բարձր երկհարկանի ստիլոբատ, , պաշտպանված շապիկ։ Մարզադաշտի գլխավոր արևմտյան ճակատից այն ծավալվում է քաղաքի կենտրոնական մասը։ 

Ապահովելու համար լավ տեսանելիություն՝ հանդիսատեսից մինչև դաշտի կենտրոն, տարածությունը չի գերազանցում 90 մ, իսկ ցանկացած դաշտի անկյունից հակառակ տրիբունա, ոչ ավելի քան 190 մ։

Մարզադաշտը նախատեսվում է Սարանսկում եւ Մորդովիայում վերածել խոշորագույն սպորտային եւ մշակութային կենտրոնի[13]։

Ծառայությունների երկրպագուների համարԽմբագրել

Մարզադաշտում երկրպագուներին մատուցվում են հետևյալ ծառայությունները՝

  • Կամավորների նավարկային և տեղեկատվակն աջակցություն։
  • Տեղեկություն (երեխաների գրանցման կետ, մանկասայլակներ, գտածոների բյուրո)։
  •  պահեստավորման տեսախցիկ։
  • Ծառայություններ սահամանափակ հնարավորություններով այցելուների համար[14]։

ԱնվտանգությունԽմբագրել

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018-ին ընդառաջ մարզադաշտում թարմացվել են ահազանգային համակարգերը, վտանգավոր հեղուկների և պայթուցիկ նյութերի ինդիկատորները, կազմակերպում են շուրջ 30 պահակակետերից վերահսկողություն։

Գտնվելու վայրըԽմբագրել

Մարզադաշտը գտնվում է «Հոբելյանական» նոր թաղամասում, Ինսար գետի աջ ափին։ Հանդիսատեսը կարող է հասնել մարզադաշտ անձնական և հանրային տրանսպորտով, հատուկ ավտոբուսներով՝ օդանավակայանից, երկաթուղային կայարանից և քաղաքի հյուրանոցներից, ինչպես նաեւ կայանատեղիներից[15]։ Մարզադաշտը գտնվում է 5 կմ հեռավորության վրա օդանավակայանից, 1.8 կմ երկաթուղային կայարանից և 4,8 կմ հեռավորությամբ ավտոկայանից։ Քաղաքային ենթակառուցվածքների այլ հիմնական օբյեկտները, ինչպիսիք են հյուրանոցները,  և այլ տեսարժան վայրերը, գտնվում են աննշան հեռավորության վրա արենայից[16]։ Հիմնական հյուրանոցները և այլ տեսարժան վայրերը նույնպես գտնվում են նվազագույն հեռավորության վրա մարզադաշտից։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Утверждены официальные названия стадионов, на которых пройдут матчи Чемпионата мира по футболу FIFA 2018 года и Кубка конфедераций 2017 года»։ Минспорт РФ։ 2015-10-08։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-17-ին։ Վերցված է 2018-05-09 
  2. «Мордовия Арена, Саранск» (ru-RU)։ ru2018.org։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-17-ին։ Վերցված է 2018-05-21 
  3. «Стоимость строительства стадиона в Саранске составит 16,5 млрд рублей»։ Sports.ru։ 19 декабря 2014 
  4. «Стальная опора мирового футбола» (ռուսերեն)։ oskol.city։ Վերցված է 2018-06-18 
  5. Смонтирован первый блок кровли саранского стадиона ЧМ-2018
  6. Виталий Мутко посетил с рабочим визитом Саранск
  7. На «Мордовии Арене» прошла первая стрижка газона (ФОТО, ВИДЕО) (ռուս.)
  8. «Мордовия Арена» (Mordovia Arena)
  9. «Тестовый матч на стадионе "Мордовия-Арена" посетило больше зрителей, чем ожидалось»։ ТАСС։ 2018-04-21։ Վերցված է 2018-05-09 
  10. «Мордовия» обновила рекорд посещаемости матча ПФЛ
  11. Жеребьёвка ЧМ-2018: Россия сыграет с Саудовской Аравией, Египтом, Уругваем. — В Кремле определился состав групп чемпионата мира 2018 года. У России посильные соперники. // (1 декабря 2017 года)
  12. Итоги жеребьевки ЧМ-2018. Обобщение. — Вице-премьер РФ Виталий Мутко и главный тренер сборной России Станислав Черчесов прокомментировали результат жребия. // interfax.ru
  13. «Стадион ЧМ-2018 "Мордовия-Арена" получил разрешение на ввод в эксплуатацию»։ worldcup2018.tass.ru։ Վերցված է 2018-05-21 
  14. «Саранск-2018-правила поведение на матче»։ saransk-2018.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-16-ին։ Վերցված է 2018-05-21 
  15. «Саранск-2018»։ saransk-2018.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-12-ին։ Վերցված է 2018-05-21 
  16. ««Мордовия Арена»: готовность 75% — Сделано в Мордовии»։ madeinmordovia.ru։ Վերցված է 2018-05-21