Մորդովիայի Հանրապետության սառցային պալատ

«Մորդովիայի Հանրապետության սառցային պալատ» պետական հաստատություն, բազմաֆունկցիոնալ սպորտային հաստատություն Մորդովիայի Սարանսկ քաղաքում։

Մորդովիայի Հանրապետության սառցային պալատ
Տեսակմարզադաշտ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍարանսկ
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն

խմբագրել

Սառցային պալատը բացվել է 2007 թվականի հոկտեմբերի 19-ին։ Ընդհանուր մակերեսը կազմում է 13 հազար կմ2[1]:

Հատակագծով շենքն ունի «Т» տառի տեսք՝ 106 х 48 և 34 х 60 մետր երկու ուղղահայաց կորպուսներով[2]։ Շենքն ունի երեք հարկ։ Ցոկոլային հարկում կա այցելուների համար նախատեսված հանդերձարան, առաջին հարկի նախասրահում՝ սրճարան, երկրորդ հարկում՝ մարզասրահ, ինչպես նաև բար, երրորդ հարկում՝ համերգների դահլիճ և վարչական տարածք։

Շենքն ունի սառցային երկու արենաներ՝

  • Հիմնական դաշտը (չափերը՝ 30 x 60 մետր) նախատեսված է հոկեյի խաղերի, գեղասահքի մրցումների և այլ ելույթների ու զանգվածային միջոցառումների համար։ Ունի 3000 նստատեղ և մեկնաբանողի տաղավար, ունի հոկեյի վահանակներ, պաշտպանիչ ապակեպատ և պաշտպանական ցանց։
  • Փոքր դաշտը (28 x 58 մետր) օգտագործվում է հոկեյի և գեղասահորդների մարզումների համար, ինչպես նաև սառցային պալատ զանգվածային այցելուների համար։

Սառույցի պատրաստման և պահպանման համար օգտագործվում են ժամանակակից սարքավորումներ։ Սառույցի հաստությունը 4 սմ է։ Սառցային պալատում կան հոկեյի, գեղասահքի շորթ թրեկի մանկա-պատանեկան սպորտային բաժիններ։

Մորդովիայի Հանրապետության Սառցային պալատում անցկացվեցել են Ռուսաստանի երիտասարդական ձմեռային սպարտակիադաները, Ռուսաստանի գեղասահքի առաջնության, աղջիկների հոկեյի, լսողության խանգարումներ ունեցողներ հաշմանդամների հոկեյի Ռուսաստանի առաջնության մրցաշարեր։ Սառցային պալատում է կազմակերպվել նաև բռնցքամարտի միջազգային մրցաշարը՝ գերծանր Օլեգ Մասկաևի և Բորուֆի միջև[3]։

Սառցային պալատի հյուրերն են եղել «Խորհրդային հոկեյի լեգենդներ» ազգային հավաքականը, «Պարեր սառույցի վրա» սառցե շոուն, «Աստղերի ֆաբրիկա-7» հեռուստաշոուն և Իլյա Ավերբուխի «Սառցե դարաշրջան» ներկայացումը[3]։

2010 թվականի դեկտեմբերի 26-29-ը Սառցային պալատում կայացել է Ռուսաստանի գեղասահքի 2011 թվականի առաջնությունը։ 2011 թվականի դեպտեմբերի 8-10-ն ժամանակահատվածում պալատում կայացել է «Ռուսաստան-սպորտային տերություն» միջազգային համաժողովը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Веб-сайт Ледового дворца». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  2. Градостроительные ориентиры российских столиц: Саранск: монография / В. Ф. Вавилин, В. А. Моисеенко, В. В. Вавилин; под общ. ред. В. Ф. Вавилина. — Саранск: Изд-во Мордов. ун-та, 2009. — С. 300-305. — 604 с. — ISBN 978-5-7103-2133-1
  3. 3,0 3,1 «Статья о Ледовом дворце на сайте mordovia-sport.ru». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել