Բացել գլխավոր ցանկը

Մովսես Արծկեցի, հայ ժամանակագիր, Արծկեի վանքում հիմնված գրչության կենտրոնի վարդապետ։ Արծկեցու գրչին է պատկանում չափածո «Տարեգրություն» երկը, որի հեղինակային ձեռագիր–բնագիրը ժամանակին գտնվել է Բաղեշի (Բիթլիս) Ամրդոլու վանքի մի ձեռագիր գանձարանում։ Նա մեծ գրչական գործունեություն է ծավալել 1480-90-ական թվականներին։

1480 թվականին Արծկեի վանքում Հակոբ գրիչը սկսում է մի «Հայսմավուրքի» ընդօրինակումը, որը հետագայում շարունակում է Մովսես վարդապետը։ 1482 թվականին Մովսես Արծկեցին ընդօրինակում է «Շարակնոցը», 1485 թվականին՝ «Տոնացույցը» և «Աղթարքը»։

Մովսես Արծկեցին և իր գրչակից ընկեր Հակոբը «ի խնդրոյ աստուածասեր տանուտիրոջն պարոն Խալիֆին» 1491 թվականին ընդօրինակել են Մշո ճառընտիրը, որն այժմ պահվում է Երևանի Մատենադարանում։ Հիշատակարանի վերջում Մովսեսն աղաչում է, որ աղոթքներում հիշեն Հակոբին և իրեն[1]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Գագիկ Սարգսյան, Հուսիկ Մելքոնյան Պատմությիւն և յիշատակարանք Եղվարդի կարմիր աւետարանի. — Էջմիածին — Էջ  132-134.