Մոսկովյան միջազգային գործարար կենտրոն «Մոսկվա Սիթի» (ռուս.՝ ММДЦ «Москва-Сити», ՄՄԳԿ «Մոսկվա Սիթի»), կառուցվող գործարար շրջան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։ Այս պահին հանդիսանում է Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանի մաս։

Գործարար կենտրոն
Մոսկվա Սիթի
Москва-Сити
ԵրկիրՌուսաստան
Նախագծի հեղինակՏխոր Բ․Ի․
ՇինարարԲԲԸ «Սիթի», «Ցենտր Սիթի»
Շինարարության սկիզբ1995
Շինարարության վերջ2018
ԿարգավիճակԿառուցվող
🌐citymoscow.ru
Քարտեզ
Քարտեզ
Մոսկվա Սիթիը Վիքիպահեստում

«Մոսկա Սիթիի» շրջանակներում ստեղծվում է գործարար ակտիվության գոտի, որը միավորում է բիզնեսը, բնակությունը և ժամանցը։ Ողջ ՄՄԳԿ «Մոսկվա Սիթի» նախագծի ստեղծման և զարգացման աշխատանքները կառավարող ընկերությունը ԲԲԸ «Սիթին» է, իսկ տեխնիկական պատվիրատուն և Մոսկվա քաղաքի ներկայացուցիչը՝ «Ցենտր Սիթի» պետական ունիտար ձեռնարկությունը։

ՄՄԳԿ «Մոսկվա Սիթիում» կառուցապատման աշխատանքները տարվում են Պրեսնյայի առափնյա հատվածում, որի ընդհանուր մակերեսը կազմում է 100 հա, որից 60 հեկտարը ենթակա է նոր կառուցապատման։ 2014 թվականին Մոսկվա Սիթիում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է մոտ $12 մլրդ$[1]։ 2016 թվականի տվյալներով Մոսկվա Սիթիում կառուցված է նախատեսված 23 շինություններից 20-ը։ Եվս յոթը գտնվում են կառուցման փուլում, իսկ չորսը՝ նախագծման[2]։

Պատմություն խմբագրել

 
Մոսկվա Սիթին 2015թ հունիսի 3-ին

Մոսկվայում միջազգային բիզնես-թաղամաս ստեղծելու առաջին մտադրութունները եղել են 1992 թվականին։ Մտահաղացման հեղինակը ճարտարապետ Բորիս Իվանովի Տխորն էր[3][4], որը միջազգային գործարար կենտրոն ստեղծելու առաջարկով դիմեց Յուրի Լուժկովին[5]։ Այդ ժամանակ հատուկ ՄՄԳԿ «Մոսկվա Սիթիի» կառուցման համար ստեղծվեց «Մոսկվա Սիթի» բաժնետիրական ընկերությունը, որը հետագայում վերափոխվեց ԲԲԸ «Սիթիի», որն էլ հանդիսանում է «Մոսկվա Սիթին» ստեղծող ընկերությունների վերահսկող մարմին։

Կառուցվածք, աշխատանքների կազմակերպում խմբագրել

ԲԲԸ «Սիթի» խմբագրել

ՄՄԳԿ «Մոսկվա Սիթիի» ստեղծման և զարգացման կառավարող ընկերությունը ստեղծվել է 1992 թվականին։ 1994 թվականին Մոսկվայի ղեկավարությունը համաձայնագրով ՄՄԳԿ «Մոսկվա Սիթի» նախագծի ստեղծման և զարգացման կառավարչական աշխատանքները հանձնեց (30.12.1994) «Սիթի» բաց բաժնետիրական ընկերությանը։

2014 թվականին «Սիթիի» հիմնական ղեկավարը դարձավ Օլեգ Մալիսի «Solvers» խումբը[6]։

Շինությունների տեղաբաշխում խմբագրել

 
Մոսկվա Սիթիի նախագիծը
Պայմանական գույներն աղյուսակում (կարգավիճակն այս պահին)
Կառուցված Նախագծային բարձրություն Կառուցվող Զրոյական մակարդակ Կանգնեցված շինարարություն Չեղարկված նախագիծ Ենթադրաբար

Շինությունների ցուցակ խմբագրել

Անվանում Կառուցման սկիզբ Կառուցման ավարտ Շինություն Մակերես Նշումներ
0 Աշտարակ 2000 և Բագրատիոն կամուրջ 1998 2001 2 64 000 Կառուցված առաջին շինությունը ՄՄԳԿ-ում
1 Էքսպոկենտրոն 1977[7] 2008[8] 8 165 000 Առաջին մասնաշենքը կար նախքան ՄՄԳԿ֊ն
2—3 Էվոլյուցիայի աշտարակ և հանրային հրապարակ 2011 2014 2 163 600
4 «Իմպերիա» գործարար համալիր 2006 2017[9] 2 203 191 Գնում են երկրորդ համալիրի շինարարական աշխատանքները
6—8 «Մոսկվա Սիթիի» կենտրոնական առանցք 2005 2016 1 450 000 Կինոյի և համերգային դահլիճի շինարարություն
9 Քաղաք-մայրաքաղաք 2005 2009 4 288 000
10 Առափնյա աշտարակ 2003 2007 3 254 000
11 IQ-quarter 2010 2016 3 228 000 Տարվում են ներքին հարդարման աշխատանքները
12 Եվրասիա 2007 2015 2 207 542
13 «Ֆեդերացիա» համալիր 2003 2016 3 432 000 Ամենաբարձր համալիրը Եվրոպայում
14 Մերկուրի Սիթի Թաուեր 2009 2013 1 173 960
15 Grand Tower[10] 2012 2019 1 315 282
16 ՕԿՕ 2011 2015 3 425 800 Կառուցված
17—18 Neva Towers[11] 2013 2019 2 357 000
19 Հյուսիսային աշտարակ 2005 2007 1 135 000
20 Երկնաքեր ռելիեֆով[12] 2016 2018 1 174 300
21 «Յուրի Դոլգորուկով» համալիր 2016 1-ին թաղամաս, 2018 2 249 073
22
23
24
25
29—30
31

Կառույցներ խմբագրել

Դիրքն ըստ բարձրության[13] Անվանում Կառուցման սկիզբ Կառուցման ավարտ Բարձրությունը (ընթացիկ) Բարձրությունը (տանիք) Բարձրությունը (առավել․) Հարկայնություն Նշումներ
0 16 Աշտարակ 2000 1998 2001 130 130 130 34
3 8 Էվոլյուցիա 2011 2014 241 241 241 54
4 11 Իմպերիա 2006 2011 239 230 239 60
4 Իմպերիա (երկրորդ հերթ) 2013 2017 0 53 53 14
9 19 Քաղաք-մայրաքաղաք․ Գրասենյակային կորպուս 2005 2008 70 70 70 17
9 7 Քաղաք-մայրաքաղաք․ Սանկտ-Պետերբուրգ 2005 2009 257 257 257 65
9 5 Քաղաք-մայրաքաղաք․ Մոսկվա 2005 2009 302 302 302 73
10 17 Առափնյա աշտարակ A 2003 2004 85 85 85 17
10 15 Առափնյա աշտարակ B 2004 2005 127 127 127 27
10 6 Առափնյա աշտարակ C 2005 2007 268 268 268 59
11 18 IQ-թաղամաս․ Աշտարակ 1 2011 2016 85 85 85 22 Ընթանում են ներքին հարդարման աշխատանքները (դեկտեմբերի 15, 2016)
11 13 IQ-թաղամաս, Աշտարակ 2 2010 2016 141 141 141 33 Ընթանում են ներքին հարդարման աշխատանքնրը (դեկտեմբերի 15, 2016)
11 12 IQ-թաղամաս․ Աշտարակ 3 2010 2016 173 173 173 42 Ընթանում են ներքին հարդարման աշխատանքնրը (դեկտեմբերի 15, 2016)
12 4 Եվրասիա 2007 2015 309 309 309 70
13 10 Ֆեդերացիա․ Արևմուտք 2003 2008 242 242 242 63
13 1 Ֆեդերացիա․ Արևելք 2004 2016 374 374 374 95 Ավարտվում են ներքին հարդարման աշխատանքները (դեկտեմբերի 15, 2016)
14 3 Մերկուրի Սիթի Թաուեր 2009 2013 339 339 339 75
15 Grand Tower 2013 2018 0 283 283 50 Շինարարությունը սառեցված է (դեկտեմբերի 15, 2016)
16 2 ՕԿՕ․ Հարավային աշտարակ 2011 2015 354 354 354 85
16 9 ՕԿՕ․ Հյուսիսային աշտարակ 2011 2015 245 245 245 49
16 20 ՕԿՕ․ Կայանատեղի 2011 2015 59 59 59 12
17—18 Neva Towers․ Աշտարակ 1 2014 2019 0 290 290 63 Ընթանում է 11-րդ հարկի շինարարությունը (դեկտեմբերի 15, 2016)
17—18 Neva Towers․ Աշտարակ 2 2014 2018 0 338 338 77 Ընթանում է 23-րդ հարկի շինարարությունը (դեկտեմբերի 15, 2016)
19 14 Հյուսիսային աշտարակ 2005 2007 132 108 132 27

Նախագծերի փոփոխություն խմբագրել

Անվանում Բարձրություն Հարկայնություն Մակերես Նշումներ
4 Ակվա Սիթի Փալաս 36 «Իմպերիա» գործարար կենտրոնի փոփոխություն
13 Ֆեդերացիա․ գալար 448/506 Ապամոնտաժել
15 Մոսկվայի ղեկավարություն և Մոսկվայի քաղաքային խորհուրդ 308 72 622 000 «Grand Tower» համալիրի փոփոխություն
17—18 Աշտարակ Ռուսաստան 612 118 520 000 «Neva Towers» համալիրի փոփոխություն
20 Ներկայացուցչական-գործարար համալիր 228 59 180 000 Փոխարինվեց նոր նախագծով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Анатомия проекта: 25 лет спустя
  2. ««Москва-Сити» к 2018 году развернется на 100 га». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
  3. «Другая Москва». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
  4. Сити должно было стать современным аналогом Кремля(չաշխատող հղում)
  5. Что было и чего не было
  6. Бэла Ляув (2014 թ․ հունիսի 16). ««Последние, кого здесь ждали, - люди, которые придут наводить порядок», - Олег Малис, управляющий партнер группы Solvers». Ведомости.
  7. Առաջին տաղավարի հայտնվելը
  8. Ութերորդ տաղավարի հայտնվելը
  9. Աշտարակը կանգնեցվել է 2014 թվականին
  10. Место мэрии в «Москва-Сити» займут гостиница и апартаменты
  11. «Neva Towers». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
  12. Небоскреб с рельефом: как будет выглядеть новое здание в «Москва-Сити»
  13. Մոսկվա Սիթիում

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոսկվա Սիթի» հոդվածին։