«Բագրատիոն» կամուրջ (ռուս.՝ Мост «Багратио́н»), առևտրա-հետիոտնային կամուրջ Մոսկվայում՝ Մոսկվա գետի վրա՝ «Մոսկվա Սիթի» համալիրի կազմում։ Բացվել է 1997 թվականին։ Կամուրջը կապում է Կրասնոպրեսնենսկայա ափը Տարաս Շևչենկո ափին։

Բագրատիոն
ԱնունովՊյոտր Բագրատիոն
Երկիր Ռուսաստան
ՏեղանքՄոսկվա
Տեսակհեծանային կամուրջ, հետիոտնային կամուրջ և նախապես լիցքավորված երկաթբետոնով կամուրջ
Հատում էՄոսկվա
Երկարություն214 մետր
Բացման տարեթիվսեպտեմբեր 1997
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Կամրջի բացումը տեղի է ունեցել 1997 թվականի սեպտեմբերին` Մոսկվայի 850-ամյակի կապակցությամբ։ Կամուրջը կառուցվել է ճարտարապետ Բորիս Տխորի և կոնստրուկտոր Վլադիմիր Տրաուշի նախագծով։ Կամուրջն անվանվել է 1812 թվականի հայրենական պատերազմի Արևմտյան 2-րդ բանակի գլխավոր հրամանատար Պյոտր Բագրատիոնի պատվին[1][2][3][4][5]։

2004 թվականին կամուրջը քաղաքի կողմից փոխանցվել է «Միոսոր» ընկերությանը հավատարմագրային կառավարման, որի ղեկավարման ներքո է գտնվում նաև «Աշտարակ 2000» շենքը։ Նույն թվականի հոկտեմբերին «Բագրատիոն» առևտրի կենտրոնի նախասրահում Կրասնոպրեսնենսկայա ափում տեղի է ունեցել Էռնստ Նեիզվեստնու «Կյանքի ծառը» քանդակային կոմպոզիցիայի բացումը[6][7][8][9]։

2008 թվականին «Օրանտա ապահովագրական ընկերությունը» կամուրջն ապահովագրել է 300 միլիոն ռուբլի ապահովագրական պարտավորության սահմանաչափով[10]։ 2016 թվականի հունվարի 21-ից շինության ապահովադիր մարմինը «Ռոսգոսստրախ» ընկերությունն է։ Ապահովագրության պայմանագրի արժեքը կազմել է 771,4 հազար ռուբլի[5][11]։

Դիրք խմբագրել

Կամուրջը գտնվում է Կրասնոպրեսնենսկայա առափնյա փողոց 16 հասցեում[12]։ Կրասնոպրեսնենսկայա ափի կողմից կամրջի նախամուտքը կապված է «Վիստավոչնայա» մետրոյի կայարանի հետ, մյուս ափում կամուրջը հատվում է «Աշտարակ 2000»-ի հետ[10][12][13]։

կամրջի մոտ՝ Կրասնոպրեսնենսկայա ափին, տեղակայված են «Բագրատիոն կամուրջ» և «Միջազգային ցուցահանդես» կառանատեղերը։ Կամրջի տակ՝ Տարաս Շևչենկո ափում է տեղակայված «Տարաս Շևչենկո նավահանգիստ» կառանատեղը։ «Բագրատիոն կամուրջ» և «Տարաս Շևչենկո նավահանգիստ» կառանատեղերում նավերն օգտագործվում են վարձակալության սկզբունքով։ «Միջազգային ցուցահանդես» կառանատեղն օգտագործվում է տարբեր երթուղիների համար գործող նավերի կողմից և այս կառանատեղից կարող եք քայլել նավի վրա։

Աշխատանքային ռեժիմ խմբագրել

  • «Վիստավոչնայա» մետրոյի կայարանի նախասրահից (07:30 մինչև 24:00)
  • «Աշտարակ 2000»-ից (07:30 մինչև 24:00)
  • Կրասնոպրեսնենսկայա ափից (զույգ օրերին՝ 05:25 մինչև 02:00, կենտ օրերին՝ 05:35 մինչև 02:00)[12][14]։
«Բագրատիոն» կամուրջ
 
Մուտքը Կրասնոպրեսնենսկայա ափից, 2009 թ.
Մուտքը Կրասնոպրեսնենսկայա ափից, 2009 թ.  
 
Ուղևորափոխադրիչները կամրջի առաջին հարկում, 2013 թ.
Ուղևորափոխադրիչները կամրջի առաջին հարկում, 2013 թ.  
 
Կամրջի տեսքը «Մոսկվա Սիթիից», 2016 թ.
Կամրջի տեսքը «Մոսկվա Սիթիից», 2016 թ.  
 
«Բագրատիոն» կամուրջն ու «Աշտարակ 2000»-ը
«Բագրատիոն» կամուրջն ու «Աշտարակ 2000»-ը  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Алексей Лоссан (2005 թ․ դեկտեմբերի 17). «Неделя под знаком "Сити"». Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  2. «Бревна в XXI век». Газета "Коммерсантъ". 2000 թ․ փետրվարի 25. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  3. Лев Колодный (2010 թ․ հուլիսի 29). «Владимир Ресин: "Вкалывали не покладая рук"». Газета "Московский комсомолец". Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  4. «Недосягаемая высота: как строили "Москва-Сити"». 2016 թ․ փետրվարի 12. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  5. 5,0 5,1 «"Багратион" застраховали на 2,2 миллиарда рублей». 2016 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  6. Антонина Чунаева (2010 թ․ փետրվարի 2). «Мост «Багратион» остался без управления». Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  7. Святославский Алексей (2010). «Городской монумент как объект восприятия (некоторые аспекты современной мемориальной культуры)». Журнал "Преподаватель XXI век". Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  8. «Те, кто ушли». 2016 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  9. «Неизвестный вырастил на мосту "Древо жизни"». 2004 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  10. 10,0 10,1 «Мост «Багратион» застраховали на 300 млн. рублей». 2008 թ․ մարտի 5. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  11. ««Росгосстрах» застраховал мост «Багратион» в Москве на 2,2 млрд р.». 2015 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  12. 12,0 12,1 12,2 «Мост «Багратион» в Москве. История строительства и фото». 2015 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  13. Маргарита Верховская (2012 թ․ հուլիսի 19). «Переходы над железной дорогой в Подмосковье станут торговыми центрами». Известия. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  14. «Բագրատիոն». Գուգլ.