Մոսկվայի վաճառականների ընկերության առևտրի տուն
Մոսկվայի վաճառականների ընկերության առևտրի տուն (ռուս.՝ Торговый дом Московского купеческого общества), 1909-1911 թվականներին ճարտարապետ Ֆեոդոր Շեխտելի կողմից ռացիոնալ մոդեռն ոճով կառուցված շենք Մոսկվայում։ Գտնվում է Մալի Չերկասկի նրբանցքի 2 հասցեում։ Դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է[1][2]։
![]() | |
Տեսակ | շենք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Տվերսկի շրջան |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ |
![]() | |
![]() | |
ՊատմությունԽմբագրել
Մալի Չերկասկի և Նոր հրապարակի անկյունի ժամանակակից շենքի տեղում 17-րդ դարից եղել է Յարոսլավլի Փրկչի կերպարանափոխման վանական համալիրի բակը կից շինություններով։ 18-րդ դարի երկրորդ կեսին բակը վարձակալած կից շինություններում բացվել է Գոտլիբ Գիլդերբրանդտի Նիկոլսկայա դեղատունը։ 1777 թվականին դեղատան համար նա կառուցել է անկյունային կիսառոտոնդային մի շինություն, որն ավերել է 1812 թվականի հրդեհը, այնուհետև շենքը վերականգնվել է։ Մոսկվայի վաճառականների ընկերությունը 1883 թվականին գնել է այս տունը[3]։
Նոր տունը կառուցել է ճարտարապետ Ֆյոդոր Օսիպովիչ Շեխտելը 1909-1911 թվականներին։ Շենքը գրասենյակային էր և նախատեսված ընկերության անդամներին վարձակալությամբ հանձնելու համար։ Շենքի տարածքները վարձակալել են «Կնոպի առևտրի տունը», «Ի. Վ. Շչուկին և որդիներ» ընկերակցությունը և այլ ընկերություններ։ Վարձակալների գովազդը տեղադրվում էր պատուհաններից վերև։
1920-1930-ական թվականներին շենքում է տեղակայվել Առողջապահության ժողովրդական կոմիսարիատը[3]։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ moscowhite, moscow_gothica (2009-05-27)։ «ДОМ МОСКОВСКОГО КУПЕЧЕСКОГО ОБЩЕСТВА В БОЛЬШОМ ЧЕРКАССКОМ ПЕРЕУЛКЕ»։ Готическая архитектура Москвы։ Վերցված է 2018-07-06
- ↑ «Торговый дом Московского купеческого общества, 1909 г., арх. Шехтель Ф.О. |»։ www.mosculture.ru (ru-RU)։ Վերցված է 2018-07-06
- ↑ 3,0 3,1 Левина, Ирина։ «Торговый дом Московского купеческого общества» (ռուսերեն)։ Узнай Москву։ Վերցված է 2015-05-28
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մոսկվայի վաճառականների ընկերության առևտրի տուն կատեգորիայում։ |