Մոսկվայի պատանի հանդիսատեսի մարզային պետական թատրոն
Մոսկվայի պատանի հանդիսատեսի մարզային պետական թատրոն(ՄՊՀՄՊԹ), թատրոն` նախատեսված երեխաների և պատանիների համար։
Մոսկվայի պատանի հանդիսատեսի մարզային պետական թատրոն | |
---|---|
Տեսակ | թատերական կազմակերպություն, Մանկական թատրոն և թատրոն |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվելու վայրը | Մոսկվա |
Հիմնադրման ամսաթիվ | 1930 |
Կայք | mogtyz.ru |
MOGTYZ Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՍտեղծում
խմբագրելԹատրոնը ստեղծվել է 1930 թվականին հոկտեմբերի 25-ին որպես Մոսկվայի ՊՀԹ-ի(Պատանի Հանդիսատեսի Թատրոն) մասնաճյուղ։ Մասնաճյուղի խնդիրն էր սպասարկել Մոսկվայի մարզի գյուղատնտեսական շրջաններին։ Այդ ժամանակ դա եղել է պատանի հանդիսատեսի միակ շարժական թատրոնը Խորհրդային Միությունում։
Անունի փոփոխություն
խմբագրել- 1932 թվականից` Մոսկվայի մարզի մանկական պրոլետարիական թատրոն,
- 1936 թվականից` Մոսկվայի պատանի հանդիսատեսի մարզային թատրոն,
- Թատրոնը նաև կոչվել է «Թագուհի» և «Արքայական լիցեյ» ՊՀԹ (Պատանի Հանդիսատեսի Թատրոն),
- 2004 թվականից` Մոսկվայի պատանի հանդիսատեսի մարզային պետական թատրոն։
Գործունեություն
խմբագրելԳոյության ընթացքում թատրոնը բեմադրել է ավելի քան 300 պիես, խաղացվել է ավելի քան 30.000 ներկայացում։ Թատրոն այցելած հանդիսատեսի թիվը կազմում է ավելի քան 8.5 միլիոն[1]։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Մոսկվայի մարզային թատրոնը եղել է միակ մանկական թատրոնը, որը մնացել է Մոսկվայում և շարունակել ելույթներ ունենալ։ Բոլոր ժամանակներում թատրոնում բեմադրվել են դասական և ժամանակակից պիեսներ, երաժշտական ներկայացումներ երեխաների և երիտասարդների համար։ Թատրոնը առաջիններից է տարածաշրջանում, որը բեմադրել է մանկական մյուզիքլ, որտեղ հնչում էր կենդանի երաժշտություն։ 2014 թվականից Մոսկվայի թատրոնի հիմնական շենքում կատարվում էր վերանորոգում։ Ներկայացումները անցկացվել են Մոսկվա քաղաքի և Մոսկվայի մարզի այլ թատրոններում։ 2014 թվականի հունիսի 26-ին Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Նոնա Գրիշաևին նշանակում է թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար[2]։ Առաջին ներկայացումներից է եղել «Լեդի կատարելություն» ներկայացումը, որտեղ Գրիշաևանը խաղում է գլխավոր դեր[3]։
Խաղացանկ
խմբագրել- «Մատնաչափիկը» (երաժշտական հեքիաթ, ըստ Հ. Ք. Անդերսենի)
- «Մոխրոտիկը» (ըստ Ե. Շվարցի պիեսի)
- «Օվկիանոսի կանաչ թմբերում» (Հեքիաթ երկու գործողությամբ, Ս.Գ. Կոզլով)
- «Դու ֆրակո՞վ ես» (կատագերգություն ըստ Անտոն Չեխովի պիեսի)
- «Ուլյա խխունջը» (երաժշտական ներկայացում ըստ Ի. Բալաշևիչի պիեսի)
- «Սիրո հետ կատակ չեն անում» (по комедии Педро Кальдерона де ла Барка ըստ Պեդրո Կալդերոնի կատագերգության),
- «Մի՛ հաշվիր փողերը, հաշվիր երգերը» (ըստ Մ. Բարտենևի Իվանուշկա-հիմարիկի մասին պիեսի)
- «Փոքրիկ փերին» (ըստ սերբ դրամատուրգ Վ. Ռաբադանի հեքիաթի)
- «Համր կատակներ» (Կատակերգություն ըստ Ի. Մուրենկոյի պիեսի)
- «Ոսկե ճուտիկը» (ըստ Վ. Օրլովայի պիեսի)
- «Ա. Չեխովի հեքիաթները» (Թատերական ընթերցումներ)
- «Մարդուկ-ջարդուկը» (ըստ Է. Հոֆմանի հեքիաթների)
- «Փրկվի՛ր։ Կատուն։» (ըստ Ս. Կորոլյովի «Ճնճղուկի գլխարկը» պիեսի)
- «Մի՛ լքիր ինձ» (ըստ Ա. Դուդարևի պիեսի)
- «Հրաշք ժամանակ» (ամանորյա ներկայացում)
- «Ցուրտիկը» (ամանորյա ներկայացում)
- «Երեք խոզուկները»
- «Սիրո հետ կատակ չեն անում» (ռեժիսոր` Նիկոլայ Դրուժեկ)
- «Լեդի կատակերգություն» (երաժշտական ներկայացում, կոմպոզիտոր` Մաքսիմ Դունաևսկի)
- «Հաղթանակի աստղը»
- «Փոքրիկ ջրաղաց»
- «Օվկիանոսի կանաչ թմբերում» (Ս. Կոզլովի պիես-հեքիաթ)
- «Ուղևորություն դեպի երջանկություն» (ըստ Ուլրիխ Խուբի պիեսի)
Թատերախումբ
խմբագրել
|
|
Նակխին աշխատակիցներ
խմբագրել- Մարիա Սկվորցովա
- Սվետլանա Կամինինա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «История театра МОГТЮЗ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Новости». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Нонна Гришаева возглавит юных зрителей Подмосковья — Культура, Театр — МК