Մոսկվայի ապստամբություններ (այլ կիրառումներ)
(Վերահղված է Մոսկվայի ապստամբություններից)
Մոսկվայի ապստամբություններ XVII դ․,
1․ Աղի խռովություն 1648․ բռնկել է մեկ միասնական աղի հարկ մտցնելու (պետությունը հարստացնելու նպատակով) և պետության գործադրած բռնությունների պատճառով։ Մասնակցել են քաղաքային բնակչության ստորին և միջին խավերը, ստրելեցներ, խոլոպներ։ Հուզումները շարունակվել են մինչև 1649 թվականի փետրվարը։
2․ Պղնձի խռովություն 1662․ ծագել է ռուսլեհական պատերազմի տարիներին (1654-1667)՝ հարկերի բարձրացման և արժեզրկված մետաղյա դրամների մեծաքանակ թողարկման հետևանքով։ Հուլիսի 25-ի ելույթներին մասնակցել են քաղաքացիների ստորին և միջին խավերը, ստրելեցներ, զինվորներ։ Ապստամբությունը ճնշվել է, ավելի քան 1000 մարդ սպանվել և մահապատժի է ենթարկվել, մի քանի հազարը՝ աքսորվել։
3․ 1682 թվականի֊ի ապստամբության մասին տես «խովանշչինա»։
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 31)։ |