Մոսկովյան հոգևոր կոնսիստորիայի շենք
Մոսկովյան հոգևոր կոնսիստորիայի շենք (ռուս.՝ Здание Московской духовной консистории), շենք կեղծռուսական ոճով, որը կառուցվել է 1890-ական թվականներին Մոսկվայում։ Նախագծի հեղինակն է ճարտարապետ Վասիլի Սրետենսկին։ Հասցեն՝ Մյասնիցկայա փողոց, տուն № 3։
Տեսակ | տեսարժան վայր, շենք և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Կրասնոսելսկի շրջան |
Ճարտարապետական ոճ | կեղծռուսական ոճ |
Հիմնադրված է | 1895 |
Ժառանգության կարգավիճակ | candidate heritage site in Russia?[1] |
Պատմություն խմբագրել
XV դարում հոգևոր կոնսիստորիայի ապագա շենքի տեղում գտնվել է Գոդունովների ապարանքը։ Ապա այստեղ հիմնվել է Ռյազանի վանատունը, որտեղ ապրել են այդ թեմը կառավարող եպիսկոպոսները։ 1677 թվականից այստեղ տեղակայված է եղել վիրավոր զինվորների համար հոսպիտալ։ 1722 թվականին տարածքն ավելացել է ի հաշիվ հարևան տան, որն ավելի վաղ պատկանել է ցարական դրանիկ Պյոտր Պոտյոմկինին[2]։
Եկատերինա II-ի օրոք այստեղ տեղակայվել է Գաղտնի գրասենյակը (քաղաքական հետախուզության և դատական մարմին XVIII դարի Ռուսաստանում) մենախցերով, որոնք հայտնաբերվել են XIX դարի վերջին շենքերը քանդելու ժամանակ։ Այդ մենախցերից մեկում նստել է Եմելյան Պուգաչովը։ 1801 թվականին շենքերը փոխանցվել են Հանրային խնամածության վարչությանը[2]։
1833 թվականին երկհարկանի շենքում տեղակայվել է հոգևոր կոնսիստորիան իր արխիվով, որը պարունակում էր մոսկովյան բոլոր եկեղեցիների չափաբերական մատյանները։ 1890-ական թվականներին շինությունները քանդվել են, և 1895 թվականի հուլիսի 31-ին կայացել է նոր շենքի հիմնարկեքը։ Շենքի նախագիծը կեղծռուսական ոճով ստեղծել է ճարտարապետ Վասիլի Սրետենսկին։ Հարևանությամբ ճարտարապետ Պ. Պ. Վինոգրադովի նախագծով կցակառուցվել է եկամտաբեր տուն, որի կահավորված սենյակները հանձնվել են վարձակալությամբ, իսկ առաջին հարկում տեղակայված էին «Մազուրինյան բորսայական արտելի» գրասենյակը և Յուրի Նեչաև-Մալցովի խանութը[2]։
1917 թվականի հեղափոխությունից հետո շենքում տեղակայվել է Ժողովրդական տնտեսության բարձրագույն խորհուրդը, որի գիտատեխնիկական բաժնին կից ստեղծվել է մեծ ընթերցասրահով գրադարան։ Այստեղ նաև գտնվել են «Տեխնիկատնտեսական բանբերի» խմբագրությունը և պետական տեխնիկական հրատարակչությունների գրախանութը[2]։
Այժմ շենքում տեղակայված է ՌԴ ՆԳՆ ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչությունը[2]։
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- «Мясницкая 3 - Московская духовная консистория». Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.