Մոսկովյան հավեր, մսաձվատու ցեղ։ Ստացվել է 1956-1959 թվականներին, յուրլովյան, լեգհոռն և Նյու հեմփշիր հավերի ցեղերի վերարտադրական տրամախաչման եղանակով (բուծման աշխատանքները ղեկավարել է ակադեմիկոս Սերգեյ Սմետնևը)։ Ցեղի ներսում ստեղծված է նաև 6 գիծ, որոնք օգտագործվում են հիբրիդացման մեջ՝ լեգհոռնի գծերի հետ տրամախաչելիս։

Մոսկովյան հավերը ունեն ամուր, խիտ մարմնակազմ։ Մարմինը երկար է, գլուխը՝ լայն, կատարը՝ ուղիղ դիրքով ու տերևաձև, կուրծքը՝ կորնթարդ ու լայն, մեջքը՝ երկար և հարթ։ Հավերի փետրածածկը սև է կամ պարանոցի հատվածում՝ դեղին Փետուրներով (աքաղաղների մոտ դեղին փետուրները կան նաև թիակի և գոտկի հատվածներում)։

Ըստ Սովետական մեծ հանրագիտարանի, տարեկան միջին ձվատվությունը՝ 210-228 հատ (հիբրիդային հավերինը՝ 240 և ավելի)։ 52 շաբաթական հավերի կենդանի զանգվածը 1,9-2,2 կգ է։ Ձվի բեղմնավորվածությունը՝ 95, ճտահանությունը՝ 90, թռչնի պահպանվածությունը 90-95% է։

Մոսկովյան հավերը տարածված են Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզում, Ուկրաինական, Ուզբեկստանում և այլուր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 25