HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոնումենտ (այլ կիրառումներ)

Լոնդոնի մեծ հրդեհին նվիրված հուշարձան (անգլ.՝ The Monument to the Great Fire of London) կամ ուղղակի Մոնումենտ (անգլ.՝ The Monument), հուշարձան՝ տեղադրված է Լոնդոնի կենտրոնում, որը իրենից ներկայացնում է հռոմեական դորիական ոճի սյուն, որը ունի 61,57 մետր բարձրություն։ Կառուցվել է 1671- 1677 թթ ճարտարապետ Քրիստոֆեր Ռենի կողմից։ Նրան այդ գործում օգնել է Ռոբերտ Հուկը: Հուշարձանը համարվում է առանց հարմարանքի կանգնած աշխարհի ամենաբարձր սյունը։[1][2].

Լոնդոնյան մոնումենտը, 2012

Տեղակայման վայրըԽմբագրել

Մոնումենտը գտնվում է լոնդոնյան Մոնումենտ սթրիթի և Ֆիշ սթրիթ հիլի հատման կետում, Լոնդոնյան Սիթի բորոյում։ Մոնումենտից մի քանի մետր այն կողմ գտնվում է Լոնդոնի կամուրջը՝ Թեմզայի վրա։ Ընդունված է համարել, որ մոնումենտից ընդամենը 202 ֆուտ (կամ 61,57 մետր) հեռավորության վրայից է սկսվել Լոնդոնյան մեծ հրդեհը 1666 թ-ի սեպտեմբերի 2-ին։

Տեսարանը հուշարձանի կատարիցԽմբագրել

2007- 2009 թթ հուշարձանի կատարին տեղադրվել է վիդեոտեսախցիկ։

Լոնդոնի համայնպատկերը Մոնումենտի կատարից

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Монумент Лондонскому пожару» (ռուսերեն)։ London in focus։ Արխիվացված օրիգինալից 2012-09-19-ին։ Վերցված է 2012-04-29 
  2. «Monument»։ www.cityoflondon.gov.uk։ City of London։ 2009-04-28։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-19-ին։ Վերցված է 2012-04-28 

ՀղումներԽմբագրել