Մոնղոլիայի դրոշ
Մոնղոլիայի դրոշ (մոնղոլերեն՝ Монгол улсын төрийн далбаа), Մոնղոլիայի ազգային խորհրդանիշներից, որ կապույտ և կարմիր գույներով, հավասարաչափ ուղղաձիգ շերտերով ուղղանկյուն պաստառ է։ Լայնքի և երկայնքի հարաբերակցությունը 1։2 է։ Այն սահմանված է Մոնղոլիայի Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Ընդունվել է 1992 թվականի հունվարի 12-ին[1]։
Մոնղոլիայի դրոշ | |
---|---|
![]() | |
Տեսակ | ազգային դրոշ |
Իրավասության տարածք | Մոնղոլիա |
Նշան | 🇲🇳 |
Հարաբերություն | 2:1 |
Ընդունված է | փետրվարի 12, 1992 |
Գույներ | կարմիր, կապույտ և դեղին |
Պատկերված է | դաշտ, սյուն և Soyombo symbol? |
Դրոշի գույներԽմբագրել
Ֆորմատ | Կապույտ | Կարմիր | Դեղին |
---|---|---|---|
RGB | 0 | 230-0-25 | 255-217-0 |
HTML | #0066FF | #E60019 | #FFD900 |
CMYK | 100-60-0-0 | 10-100-90-0 | 0-15-100-0 |
Դրոշի նկարագրությունԽմբագրել
Մոնղոլիայի դրոշը կազմված է կարմիր, կապույտ և դեղին ուղղահայաց շերտերից։ Կոթին հարող կարմիր շերտի կենտրոնում դեղին գույնով պատկերված է «Սոյոմբո» պետական խորհրդանիշը։ Դրոշի կապույտ գույնը խորհրդանշում է երկրի անամպ երկինքը, կարմիրը կրակի գույնն է, որ հիշեցնում է 1921 թվականին ազգային-ազատագրական հեղափոխությունում հաղթանակի մասին։ Կարմիր շերտի վրա պատկերված է ոսկեգույն գաղափարագիր, որի վերևի հատվածում գտնվում է «սայոմբո» խորհրդանիշը՝ արև, լուսին և «անուսարվա» հատուկ նշանը՝ կետ, որից, ըստ բուդդայական ուսմունքի, իր զարգացումն սկսել է տիեզերքը։ «Անուսարվան» պսակող բոցի երեք լեզվակները խորհրդանշում են անցյալը, ներկան ու ապագան։
Պատմական դրոշներԽմբագրել
1949-1992 թվականների դրոշին պատկերված էր հնգաթև աստղ, որը գտնվել է սայոմբոյի վերևում։ Այն մեկնաբանվել է որպես Բևեռային աստղ և խորհրդանշել է սոցիալիստական ուղղվածությունը։ Դրանից բացի, կապույտ շերտը եղել է ավելի ինտենսիվ գույնով։
1924-1940 թվականների դրոշը եղել է կարմիր պաստառ, իսկ կենտրոնում պատկերված էր կապույտ սայոմբո։ Վերջինիս ներքևում եղել է պատվանդան ջրաշուշանի տերևներից, որի միջոցով խորհրդանշվել է մոնղոլական պետության սրբազան կարգավիճակն ու կատարելությունը։
1921-1924 թվականների դրոշը եղել է կարմիր պաստառ սրևի ու լուսնի պատկերով, որոնք մեկնաբանվել են որպես երկնային ծնողներ, ինչպես նաև եղել են հնդկա-բուդդայական մշակութային-կրնական ժառանգության մաս։
1992-2011 թվականներին դրոշն ունեցել է հետևյալ գույները․
Ֆորմատ | Կարմիր | Կապույտ | Դեղին |
---|---|---|---|
RGB | 220-23-28 | 71-174-207 | 251-234-15 |
HTML | #DC171C | #47AECF | #FBEA0F |
Դրոշ | Թվականներ | Նկարագրություն |
---|---|---|
1911–1920 | Բոգդո-խանական Մոնղոլիայի դրոշն ակկախացումից հետո։ Այն ստանդարտացված չի եղել և ունեցել է տարբերակներ[2][3][4]։ | |
1920–1921 | Չինաստանի Հանրապետության դրոշը, որն օգտագործվել է Չինաստանի կողմից Մոնղոլիայի օկուպացման ժամանակ[5]։ | |
1921–1924 | Խանական դրոշի վերադարձ (հիմնականում՝ ձևական բնույթով) 1921 թվականի հեղափոխությունում կոմունիստների հաղթանակից հետո։ | |
1924–1930 | Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության առաջին դրոշը[5][6][7][8][9][10], ինչպես նկարագրված է 1924 թվականի Սահմանադրության մեջ[11]։ Դրոշի ձևն ու դիզայնը վերջնական չափորոշիչներ չի ունեցել (միայն նկարագրվել է որպես «Դրոշը կարմիր է, կենտրոնում՝ պետական խորհրդանիշը)[11] and can be seen with some variations in regards to the text and shape of the flag, etc.[12][13][14]։ Դրոշը, չնայած նոր դրոշի ընդունմանը, շարունակել է օգտագործվել մինչև 1940 թվականին նոր Սահմանադրության և դրոշի ընդունումը[14][15]։ | |
1930–1940 | Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության երկրորդ դրոշը[5][6][7][16][17]։ | |
1940–1945 | Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության երրորդ դրոշը 1940 թվականին Մոնղոլական երկրորդ Սահմանադրության ընդունումից հետո։ Այն նկարագրվում է որպես 1:2 հարաբերակցությամբ կարմիր կտորի պաստառ չափի որի կենտրոնում պետական զինանշանն է, իսկ դրա երկու կողմերում գրված է «Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն»[5][11][18][19]։ | |
1945–1992 | Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության չորրորդ դրոշը։ Այն ընդունվել է 1945 թվականին, իսկ պաշտոնապես՝ միայն 1949 թվականին։ Նրա նկարագիրը ներառվել է 1960 թվականի Մոնղոլական երրորդ Սահմանադրության մեջ[5][6]։ | |
1992–2011 | Մոնղոլիայի առաջին դրոշը Ժողովրդական Հանրապետության անկումից հետո։ Այն ընդունվել է 1992 թվականին, իսկ գույները ստանդարտացվել են 2011 թվականի հուլիսի 8-ին[20]։ |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ FOTW:Flag Dates by country
- ↑ «Flag of Bogd Khaanate Mongolia (1)»։ markodehaeck.free.fr։ Վերցված է հունվարի 1, 2019
- ↑ «Flag of Bogd Khaanate Mongolia (2)»։ markodehaeck.free.fr։ Վերցված է հունվարի 24, 2019
- ↑ «Flag of Bogd Khaanate Mongolia (3)»։ markodehaeck.free.fr։ Վերցված է հունվարի 24, 2019
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Cahoon Ben։ «Mongolia»։ worldstatesmen.org։ Վերցված է նոյեմբերի 29, 2018
- ↑ 6,0 6,1 6,2 «Mongolia»։ crwflags.com
- ↑ 7,0 7,1 «ТАНИН МЭДЭХҮЙ»։ selenge.nso.mn։ National Statistics Office of Mongolia։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-19-ին։ Վերցված է նոյեմբերի 29, 2018
- ↑ Farmer Val (ապրիլի 24, 2013)։ «Musings in Mongolia»։ Mongolian Parliament։ Վերցված է նոյեմբերի 29, 2018
- ↑ «Mongolian Statehood History Museum (1)»։ markodehaeck.free.fr։ Վերցված է նոյեմբերի 29, 2018
- ↑ «Mongolian Statehood History Museum (1924 Flag)»։ markodehaeck.free.fr։ Վերցված է նոյեմբերի 29, 2018
- ↑ 11,0 11,1 11,2 Inner Asia Volume 9։ Global Oriental։ 2007
- ↑ «Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би»։ undesten.mn։ Վերցված է հունվարի 1, 2019
- ↑ «"МОНГОЛЫН СОНГОДОГ БҮТЭЭЛҮҮД" ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ»։ nam.mn։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-02-ին։ Վերցված է մայիսի 16, 2019
- ↑ 14,0 14,1 https://upload.wikimedia.org/wikipedia/mn/1/14/Mongol-Manjur_border_conference_1937.jpg Photo from the Manzhouli conference (1935-1936) which shows the flag of Manchukuo and Mongolia
- ↑ Д.Батбаяр։ «Anti-Buddhism poster, 1932»։ newspress.mn։ Վերցված է հունվարի 1, 2019
- ↑ Атлас командира РККА։ Атлас командира РККА։ 1938։ Վերցված է նոյեմբերի 29, 2018
- ↑ «Mongolian Statehood History Museum (2)»։ markodehaeck.free.fr։ Վերցված է նոյեմբերի 29, 2018
- ↑ Peaslee A.J. (1956)։ Constitutions of Nations. Second Edition։ Martinus Nijhoff
- ↑ «Constitution of the Mongol People's Republic (June 30, 1940)»։ markodehaeck.free.fr։ Վերցված է նոյեմբերի 29, 2018
- ↑ «Төрийн далбаа стандарттай болов»։ Ерөнхийлөгчийн тамгын газар 100-60-0-0 10-100-90-0 0-15-100-0։ 2011-07-08։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-16-ին։ Վերցված է 2012-03-13