Մոնղոլական ձի
Մոնղոլական ձի
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Միասմբակավորներ
Ընտանիք Ձիեր
Ցեղ Ձիեր
Տեսակ Վայրի ձի
Ենթատեսակ Մոնղոլական ձի
Լատիներեն անվանում
Equus ferus caballus


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Մոնղոլական ձի, տեղական, տափաստանային հնագույն ծագման ձի։ Բուծվում է Մոնղոլիայում։ Մնդավի բարձրությունը մոտ 130 սմ է։ Ունի զարգացած մկանունք, ամուր ոտքեր և խիտ մազածածկ։ Դիմացկուն է․ հեշտությամբ քայլում է չոր տափաստանի և կիսաանապատի ավազներով, ցրտադիմացկուն է։ Հարմարված է շուրջտարյա երամակային պահվածքի պայմաններին։ Տարածված թույրերն են մոխրագույնը և աշխետը։ Օգտագործվում է որպես հեծկան, լծկան, բեռնակիր, ինչպես նաև մսատու և կաթնատու կենդանի։ Երկարակյաց է․ աշխատունակությունը պահպանում է մինչև 18 և ավելի տարի։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 711 CC BY-SA icon 80x15.png