Մոնիկա Կրուս Սանչես (իսպ.՝ Mónica Cruz Sánchez, մարտի 16, 1977(1977-03-16)[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի դերասանուհի և պարուհի։ Դերասանուհի Պենելոպե Կրուսի կրտսեր քույրն է։

Մոնիկա Կրուս
Դիմանկար
Ծնվել էմարտի 16, 1977(1977-03-16)[1] (47 տարեկան)
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և պարուհի
 Mónica Cruz Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մոնիկա Կրուսը վարսահարդար Էրկարնա Սանչեսի և ավտոմեխանիկ Էդուարդո Կրուսի դուստրն է։ Նրա ավագ քույրը՝ Պենելոպեն, հայտնի դերասանուհի է, Էդուարդոն՝ կրտսեր եղբայրը (ծնվ. 1986), իսպանացի փոփ երգիչ էր։ Մոնիկան մեծացել է Ալկոբենդասում՝ Մադրիդի աշխատանքային արվարձանում[2]։ Պարով զբաղվել է 4 տարեկանից։ Ավարտել է պարի թագավորական ակադեմիան (իսպ.՝ Real Conservatorio de Danza) և Մադրիդի դասական բալետի ինստիտուտը, հանդես է եկել աշխարհահռչակ Խոակին Կորտեսի թատերախմբի կազմում[2]։

Կարիերա խմբագրել

2007 թվականին «Հետաքննություն» ֆիլմում դերի համար ստացել է «Capri Fiction Award» մրցանակը։ 2010 թվականին մասնակցել է «Կարիբյան ծովի ծովահենները։ Օտար ափերին» ֆիլմի նկարահանումներին։ Նկարահանումների երկրորդ կեսին նրա քրոջ՝ Պենելոպայի հղիությունն արդեն նկատելի էր, և Մոնիկան նկարահանումների ժամանակ եղել է նրա կրկնօրինակը[3]։

Անձնական կյանք խմբագրել

Մոնիկան ունի դուստր՝ Անտոնելա Կրուսը (ծնվ.՝ 14.05.2013), որը բեղմնավորված է դոնորական սերմնահեղուկի օգնությամբ։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2002-2005 ս «Պարեր աստղերի տակ» Un paso adelante Սիլվիա Հաուրեգի
2006 ֆ «Հետաքննություն» L’inchiesta Տաբիտա
2008 ֆ «Աստերիքսն Օլիմպիական խաղերում» Astérix aux Jeux Olympiques Էսմերալդա
2008 ֆ «Շշուկ» Susurros Կլարա
2008 ֆ «Ամեն ինչ ներառված է» All Inclusive Կլեմենսիա
1998 ֆ «Վերջին ժամ» Last Hour դետեկտիվ Ռոզա Մուլերո
2010 ֆ «Ջերրի Կոտտոն» Jerry Cotton Մալենա
2010 ֆ «9 ամիս» 9 meses Իրմա
2011 ֆ «Կարիբյան ծովի ծովահենները։ Օտար ափերին» Pirates of the Caribbean: On Stranger Tides Անժելիկա (դուբլեր)
2011-2013 ս «Կարմիր արծիվ» Águila Roja Մարիանա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Gordon, Jane (2007 թ․ նոյեմբերի 16). «Monica Cruz: Why I'll never be as famous as my sister». Mail Online. London: Associated Newspapers. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
  3. Pregnant Penelope Cruz leaves London with a LOT of luggage | Mail Online

Արտաքին հղումներ խմբագրել