Մոնթեսումայի դուստրը (վեպ)

«Մոնթեսումայի դուստրը» (անգլ.՝ Montezuma's Daughter), բրիտանացի անվանի գրող Հենրի Ռայդեր Հագարդի պատմավեպ։ Գրվել և տպագրվել է 1893 թվականին։

Մոնթեսումայի դուստրը
անգլ.՝ Montezuma's Daughter
«Մոնթեսումայի դուստրը» վեպի առաջին հրատարակության նկարազարդումներից
(հրտ. Longman & Co. 1893 թ.)
ՀեղինակՀենրի Ռայդեր Հագարդ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրարկածային և պատմական գեղարվեստական գրականություն
ԹեմաԱցտեկների կայսրության նվաճումն իսպանացիների կողմից
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Մոնտեսումա II, Կուաուտեմոկ, Կուիտլաուակ, Լա Մալինչե, Էռնան Կորտես և Բեռնալ Դիաս դել Կաստիլիո
Ստեղծման տարեթիվ1893
Նկարագրում էՆոր Իսպանիայի փոխարքայություն և Ացտեկական կայսրություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման տարեթիվ1893
ՎիքիքաղվածքՄոնթեսումայի դուստրը

Գլխավոր հերոսներ խմբագրել

Անգլիացիներ խմբագրել

  • Թոմաս Վինգֆիլդ — վեպի գլխավոր հերոսը, կես՝ անգլիացի, կես՝ իսպանացի
  • Ջեֆֆրի Վինգֆիլդ - Թոմասի ավագ եղբայրը
  • Մերի Վինգֆիլդ - Թոմմասի և Ջեֆրիի կրտսեր քույրը
  • Լիլի Բոզարդ - Թոմմասի և Ջեֆրիի սիրեցյալը
  • Ուիլֆրիդ Բոզարդ - ամուսինը Մերիի և եղբայրը Լիլիի
  • սկվայր Բոզարդ - Լիլիի հայրը

Իսպանացիներ խմբագրել

  • Լուիզա դը Գարսիա - Թոմմասի, Ջեֆրիի և Մերիի մայրը
  • Անդրես դը Ֆոնսեկա - բժիշկ, հեքիմ, Թոմմասի ուսուցիչը
  • Խուան դը Գարսիա - Լուիզայի զարմիկը, որը պիտի ամուսանանար նրա հետ, Թոմմասի ամենամեծ թշնամին
  • Իզաբելլա դը Սիգուենսա - հերթական խաբվածը դը Գարսիայի կողմից
  • Էռնան Կորտես - իսպանացի նվաճող, Մեքսիկան նվաճողը
  • Բեռնալ Դիաս - Թոմմասի բարեկամ գեներալը, Կորտեսի աջ ձեռքը

Ացտեկներ խմբագրել

  • Մոնթեսումա - ացտեկների կայսր
  • Օտոմի - Մոնթեսումայի դուստրը, Թոմմասի կինը, Կուաուտեմոկի զարմուհին
  • Կուաուտեմոկ - Մոնթեսումայի ժառանգը, Օտոմիի եղբայրը, Թոմմասի բարեկամը, ացտեկների ամենավերջին կայսրը
  • Կուիտլաուակ - Կուաուտեմոկի հայրը և Օտոմիի հորեղբայրը, Մոնթեսումայի եղբայր, նախավերջին կայսրը Անաուակի
  • Մարինա - Կորտեսի սիրուհին, Թոմասի բարեկամը
  • Պապանցին - Մոնթեսումայի քույրը

Հայտնի մեջբերումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
  Ասում են փոքր բանից մեծ բան է ծնվում, բայց այստեղ պատահեց հակառակը…  
  Նրանք, ովքեր երկրիս երեսին թանկ ու սրտակից են եղել միմյանց համար, երբևիցե կհանդիպեն մի այլ աշխարհում։  
  Տղամարդը կարող է շատ կանանց սիրել, բայց և այնպես հավատարիմ մնալ մեկին, նրանցից ամենալավին։ Սիրո օրենքի տառը նա կարող է խախտել և միաժամանակ սրբությամբ պահպանել այդ օրենքի ոգին և էությունը։  
  Թեկուզ և անջատ` միասին ենք հոգով…  
  Նա` ով ըմբռնել է մարդկանց բնավորությունը, կարող է դառնալ տղամարդկանց տիրակալը կամ թե նրանց տիրակալների՝ կանանց տիրակալը։  
  Բարի սիրտ ունեցող մարդկանց վրիպումները հաճախ ավելի լավ են, քան անսիրտ մարդու հաջողությունները։  
  Իմ կյանքն ինձ համար ոչինչ է…իսկ քո սերն ամեն ինչ է…  
  Լավ է ազատ մեռնել, քան ստրուկ ապրել։  

Արտաքին հղումներ խմբագրել

Տես նաև խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնթեսումայի դուստրը (վեպ)» հոդվածին։