Մոնաստիրսկի կղզի (Դնեպր)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մոնաստիրսկի կղզի (թարգմանաբար՝ «Վանական», ուկրաիներեն՝ Монастирський острів, անվանումը հանդիպում է փաստաթղթերում սկսած XVII դարից, XIX դարում Բուրակովսկի, Բոգոմոլովսկի, 1926 թվականից Կոմսոմոլսկի), կղզի Դնեպր գետի վրա Դնեպր քաղաքում։
Կղզու տարածքը Տարաս Շևչենկոյի անվան զբոսայգու մաս է։
Առաջին անգամ կղզին հիշատակվում է 1880 թվականին եպիսկոպոս Ֆեոդոսիի «Նյութեր Եկատերինոսլավյան թեմի պատմա-վիճակագրական նկարագրության համար» աշխատությունում, որպես ամենահյուսիսային կետ, ուր հասել է իր առաքելության ժամանակ Անդրեաս առաքյալը։ «Մոնաստիրսկի» անունը ենթադրաբար ստացել է IX դարում այստեղ գոյություն ունեցած բյուզանդական վանքի պատճառով։
Քաղաքի հետ այն կապում է ճոպանուղին և հետիոտնային կամուրջը։
1958 թվականին կղզու վրա տեղադրվեց Տարաս Շևչենկոյի արձանը, Ուկրաինայի տարածքում ամենամեծերից մեկը։
1999 թվականին կղզու հյուսիսային մասում կառուցվել է ուղղափառ եկեղեցի՝ Սուրբ Նիկոլայի եկեղեցի։
Արտաքին հղումներ
խմբագրել- Մոնաստիրսկի կղզու վրայի Սուրբ Նիկոլայի եկեղեցու պաշտոնական կայք
- Դնեպրոպետրովսկի կղզիների գաղտնիքները
- Սուրբ Նիկոլայի եկեղեցու 3D-մոդելը Google Երկիր մոլորակ. "3D-շենքերում" Արխիվացված 2012-06-24 Wayback Machine