Մոնաստիրսկի կղզի (թարգմանաբար՝ «Վանական», ուկրաիներեն՝ Монастирський острів, անվանումը հանդիպում է փաստաթղթերում սկսած XVII դարից, XIX դարում Բուրակովսկի, Բոգոմոլովսկի, 1926 թվականից Կոմսոմոլսկի), կղզի Դնեպր գետի վրա Դնեպր քաղաքում։

Մոնաստիրսկի կղզի

Կղզու տարածքը Տարաս Շևչենկոյի անվան զբոսայգու մաս է։

Առաջին անգամ կղզին հիշատակվում է 1880 թվականին եպիսկոպոս Ֆեոդոսիի «Նյութեր Եկատերինոսլավյան թեմի պատմա-վիճակագրական նկարագրության համար» աշխատությունում, որպես ամենահյուսիսային կետ, ուր հասել է իր առաքելության ժամանակ Անդրեաս առաքյալը։ «Մոնաստիրսկի» անունը ենթադրաբար ստացել է IX դարում այստեղ գոյություն ունեցած բյուզանդական վանքի պատճառով։

Քաղաքի հետ այն կապում է ճոպանուղին և հետիոտնային կամուրջը։

1958 թվականին կղզու վրա տեղադրվեց Տարաս Շևչենկոյի արձանը, Ուկրաինայի տարածքում ամենամեծերից մեկը։

1999 թվականին կղզու հյուսիսային մասում կառուցվել է ուղղափառ եկեղեցի՝ Սուրբ Նիկոլայի եկեղեցի։

Արտաքին հղումներ խմբագրել