Մոծակ (բանաստեղծություն)
«Մոծակ» (լատին․՝ Culex) կարճ բանաստեղծություն է, որը վերագրվում է հռոմեացի բանաստեղծ Վերգիլիոսին, որը Appendix Vergiliana-ի մաս է կազմում։ Իրական հեղինակի մասին հետազոտողների կարծիքները տարբեր են։
Մոծակ | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Appendix Vergiliana-ի հեղինակներ |
Բնագիր լեզու | լատիներեն[1] |
Ըստ Սվետոնիոսի ՝ Վերգիլիոսը բանաստեղծությունը գրել է 16 տարեկանում, այսինքն՝ մ.թ.ա. 54 թվականին (ըստ որոշ հետազոտողների, վերջին հնարավոր թվագրումը մ.թ.ա. 44-ի կեսերն է [2])։ Նրա հերոսը հովիվ է, ով քնած է արևի տակ և չի տեսնում իժը, որը սողում է դեպի իրեն։ Մոծակը խայթում է հովվին, նա արթնանում է, սպանում է մոծակին և նկատում օձին։ Սպանելով օձին՝ մարդը թաղում է իր փրկչին և տապանաքարի վրա բանաստեղծական մակագրություն գրում[3]։
Հետազոտողների մեծամասնությունը այս բանաստեղծության մեջ տեսնում է հռետորաբան Էպիդիոսի ոճի ծաղրերգությունը, որ Վերգիլիոսին սովորեցրել էր հռետորության արվեստը. Ըստ Թադեոս Զելինսկու սա թարգմանություն է հունարենից[4]։ Բանաստեղծությունը հնարավոր է կնվիրված է եղել Գայոս Օկտավիանոսին[5], որին Վերգիլիոսը նրան մի քանի անգամ անվանել է «սուրբ տղա»[2] («Սուրբ տղա, այս երգը քեզ համար է…» [6]։ Այնուամենայնիվ, այս վարկածը շատերի կողմից չի ընդունվում։ Հետազոտողների մեծամասնությունը կարծում է, որ պոեմը գրել է «Տիբերիոսի դարաշրջանի անհայտ բանաստեղծ Կլավդիոսը»[7]։
Գրականություն
խմբագրել- Публий Вергилий Марон Буколики. Георгики. Энеида. — М.: Художественная литература (издательство), 1979. — 550 с.
- Мавр Сервий Гонорат Комментарии к «Энеиде» // Вергилий. Энеида. — М.: Лабиринт, 2001. — С. 260—285. — ISBN 5-87604-127-0
- Альбрехт, Михаэль фон История римской литературы. — М.: Греко-латинский кабинет, 2004. — Т. 2. — 704 с. — ISBN 5-87245-099-0
- Бондаренко М. Вергилий. — М.: Молодая гвардия (издательство), 2018. — 336 с. — (Жизнь замечательных людей). — ISBN 978-5-235-04057-1
- Гаспаров, Михаил Леонович Вергилий — поэт будущего // Вергилий. Буколики. Георгики. Энеида. — М.: Наука, 1979. — С. 5—34.
- Дуров, Валерий Семёнович История римской литературы. — СПб.: Филологический факультет СПбГУ, 2000. — 624 с. — ISBN 5-8465-0013-7
- Машкин, Николай Александрович Принципат Августа. Происхождение и социальная сущность. — М.-Л.: Издательство АН СССР, 1949. — 685 с.
- Межерицкий, Яков Юрьевич Поэзия и политика времени становления принципата // Nostos. Сборник статей и очерков, посвященный 65-летию жизни и творчества поэта и исследователя античности Георгиса Я. Велласа. — Афины, 2001. — С. 77—90.
- Межерицкий Я. «Республиканская монархия»: метаморфозы идеологии и политики императора Августа. — М., Калуга: ИВИ РАН, КГПУ им. В. П. Астафьева, 1994. — 444 с.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Musisque Deoque. Un archivio digitale di poesia latina, dalle origini al Rinascimento italiano — 2005.
- ↑ 2,0 2,1 Бондаренко, 2018, с. 63
- ↑ Дуров, 2000, «Appendix Vergiliana»
- ↑ Гаспаров, 1979, с. 530—531
- ↑ Бондаренко, 2018, с. 63—64
- ↑ Вергилий, 1979, Комар, 26
- ↑ Альбрехт, 2004, с. 777