Մոխրակույտ Վերին
Մոխրակույտ Վերին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառակում[1]։ Մտնում էր Խոտորջրի գյուղախմբի մեջ։ Գտնվում էր գյուղախմբի արևելյան կողմում, Քեշիշ ձորի ափին, լեռնային անմատույց վայրում։
Անվան ստուգաբանություն
խմբագրելԸստ ավանդության Վարդանանց պատերազմի ժամանակ՝ 451 թվականին, պարսիկները գյուղը այրում են, որից հետո գյուղը կոչվում է Մոխրակույտ։
Պատմություն
խմբագրելԲնակիչները քաջ ու խիզախ մարդիկ էին։ 1918 թվականին նրանաք ամրացել էին գյուղի արևելյան կողմում՝ բարձր քարաժայռի վրա գտնվող հինավուրց Աստվածամոր բերդում և օրհասական կռիվներ էին մղում թուրք ջարդարարների դեմ։
Բնակչություն
խմբագրելՄոխրակույտ Վերինի մեջ մտնում էին մի քանի թաղեր (գյուղեր, գյուղակներ), որոնք բոլորը միասին ունեին 10 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՄոխրակույտն ուներ հին եկեղեցի և Հակոբ Մծբնացի անունով մատուռ։
Կրթություն
խմբագրելԳյուղում գործում էր վարժարան[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 860
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն