Մոխրաթափ, բնական երևույթ, մի քանի կիլոմետր բարձրությունից հրաբխային մոխրի անկում[1][2], հրաբխի ժայթքման հետևանքներից մեկը։ Մոխրաթափի ուժը գնահատվում է մակերեսի քառակուսի մետրում նստած մոխրի գրամներով[2]։

Երևույթի տարածվածություն խմբագրել

Տեղի է ունենում գործող հրաբուխների մոտակայքում։

Աշխարհի գործող հրաբուխների մեծ մասը գտնվում է Խաղաղօվկիանոսյան հրաբուխների հրե օղակի ռուսական մասում՝ Կամչատկայում[3][4], Կուրիլյան կղզիներում[5]։ Կան նաև հրաբուխներ Ատլանտյան օվկիանոսի կղզիներում, որոնք գտնվում են Միջինատլանտյան լեռնաշղթայում՝ Իսլանդիայում, Տրիստան դա Կունյայում և այլուր։

Բնակչության համար վտանգ խմբագրել

Մոխրաթափը պետք է դասվի վտանգավոր բնական երևույթների շարքին։

Հրաբխի ժայթքումից անմիջապես հետո մթնոլորտում քամուց ձգված շլեյֆի տեսքով մոխրի կախույթահեղուկը որոշակի վտանգ է ներկայացնում ավիացիայի համար։

Նոր թափված հրաբխային մոխիրը կարող է շատ վտանգավոր լինել տեղի բնակիչների համար։ Այն չափազանց հղկող է, քանի որ բաղկացած է ապարների և հրաբխային ապակու ամենափոքր և ամենաբարակ սուր բեկորներից։ Բացի այդ, մոխրի ամենափոքր մասնիկներին մնում է էլեկտրաստատիկ լիցք, ինչպես նաև ջրի կաթիլներ և թթուներ։ Այս առումով, մոխրաթափի ժամանակ օդը զգալիորեն էլեկտրականացվում է, դա կարող է հանգեցնել էլեկտրական սարքերի անսարքության։ Օդում ծծմբային և այլ քիմիապես ակտիվ միացությունների առկայությունը կարող է բնակչության մոտ առաջացնել տարբեր տեսակի հիվանդություններ (ալերգիկ ռեակցիա, շնչառական հիվանդությունների և այլն), կենդանիների և ջրի թունավորում բաց ջրամբարներում, սարքավորումների խափանում և այլն[6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Толковый словарь Ожегова. С. И. Ожегов, Н. Ю. Шведова. 1949—1992.
  2. 2,0 2,1 «Шивелуч засыпал пеплом Ключи, пеплопад затмил Солнце». Байкал24 (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  3. «СИАА | Пеплопад в райцентре на Камчатке не опасен для жизни людей». www.siaa.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  4. «В камчатском поселке из-за пеплопада закрылись детские сады». Interfax.ru (ռուսերեն). 2017 թ․ հունիսի 15. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  5. «Извергающийся вулкан Эбеко посыпал пеплом Северо-Курильск». Interfax.ru (ռուսերեն). 2016 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  6. Камчатский Научный Центр ДВО РАН. Как защитить свою семью, оргтехнику дома и на работе от пепла (памятка населению Камчатки).http://www.kscnet.ru/ivs/kvert/files/ash_alert.pdf