Մոխրագույն մեղու
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Անթոֆորիդներ
Տեսակ Մոխրագույն մեղու
Լատիներեն անվանում
Anthophora cinerea


Մոխրագույն մեղու (լատին․՝ Anthophora cinerea), անթոֆորիդների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

11-13 մմ երկարությամբ միջին չափի մեղու է։ Երեսկալը հարթ փայլուն զոլով է, գլուխը առջևից սև է։ Հետին թաթերի 1-ին հատվածն արտաքինից ծածկված է արձաթափայլ մազիկներով, իսկ բոլոր ոտքերի թաթերը մուգ գույնի են։ Մեջքի և փորիկի 1-3-րդ անհավասար, բաց գույնի տրամակապերով տերգիտների մազիկներն երկար են։ Արուի գլուխն առջևից սև գույնի է, փորիկի 1-2-րդ, երեսի, գլխի ներքևի մասի հատվածները ծածկված են մոխրագույն մազերով, 2-4-րդ տերգիտները ունեն սպիտակ մազերից կազմված գագաթնային տրամակոպ։

Տարածվածություն

խմբագրել

Տարածված է Եվրոպայի հարավ-արևելքում, Անդրկովկասում, Թուրքմենստանում, Ղազախստանում։ Հայաստանում հայտնի է Գեղարքունիքի (Սևան քաղաքի մոտ), Կոտայքի (Գողթ գյուղի շրջակայք՝ Գեղարդ վանքի մոտ) մարզերից և «Խոսրովի անտառ» պետական արգելոցից։

Էկոլոգիա

խմբագրել

Ոչ մեծ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Միայնակ, բազմակեր մեղուներ են։ Հայաստանի պայմաններում թռիչքը դիտվում է հունիսին։

Պահպանություն

խմբագրել

Հազվադեպ է հանդիպում, հայտնի են եզակի հայտնաբերումներ։ Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։

Վտանգման հիմնական գործոններն են հողերի յուրացումը, անասունների գերարածեցումը, լայն ազդեցությամբ միջատասպանների օգտագործումը։

Պահպանվում է Խոսրովի անտառ պետական արգելոցում և «Սևան» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.