Մոխիրներից հառնող Մայր Հայաստան (հուշարձան, Լոս Անջելես)
Մոխիրներից հառնող Մայր Հայաստան բրոնզաձույլ հուշարձան ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հայաշատ Լոս Անջելես քաղաքում, Արարատ-Էսքիջյան թանգարանի բակում։
Տեսակ | հուշարձան |
---|---|
Երկիր | ![]() |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Ներկա վիճակ | Կանգուն |
ՊատմությունԽմբագրել
Հուշարձանը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և ողջ մնացածներին։ Հուշարձանը տեղադրվել է 2002 թվականի հունիսի 1-ին։ Հուշարձանի կրկնօրինակը Էսքիջյան և Լազարյան ընտանիքների կողմից նվիրաբերվել է Հայաստանին և գտնվում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում[1]։
ՀեղինակներԽմբագրել
- Քանդակագործ` Հարութ Հալեբյան
- Ճարտարապետ` Լյութեր էսքիջյան