Լյութեր էսքիջյան

հայ ճարտարապետ

Լյութեր Էսքիջյան (նոյեմբերի 1, 1913, գյուղ Էքիզ-Օլուխ, Սիրիա - 2007, ԱՄՆ), հայ ճարտարապետ, բարերար, Լոս Անջելեսում գտնվող Արարատ-Էսքիջյան թանգարանի հիմնադիր։

Լյութեր Էսքիջյան
Մարտին Լյութեր Էսքիջյան
Ծնվել է1913, նոյեմբերի 1
Ծննդավայրգյուղ Էքիզ-Օլուխ, Սիրիա
Մահացել է2007
Մահվան վայրԱՄՆ
Ազգությունհայ
Մասնագիտությունճարտարապետ
ԾնողներՀովհաննես և Գյուլենիա Էսքիջյաններ

Կենսագրություն խմբագրել

Մարտին Լյութեր Էսքիջյանը ծնվել է 1913 թվականի նոյեմբերի 1-ին, Սիրիայի Էքիզ-Օլուխ գյուղում։ Նրա հայրը՝ Հովհաննես Էսքիջյանը եղել է բողոքական գործիչ։ Էսքիջյանները վերակառուցել են 1909 թվականի Ադանայի և շրջակայքի կոտորածների ժամանակ ավերված Էքիզ-Օլուխի ավետարանական եկեղեցին։

Հովհաննես Էսքիջյանի կյանքի և գործունեության մասին է պատմում գերմանացի պատմաբան Հիլմար Քայզերի «Դեր Զորի խաչմերուկի վրա. մահ, վերապրում և ընդհատակյա մարդասիրական դիմադրություն Հալեպում, 1915-1917 թթ.» անգլերեն աշխատությունը, որը հեղինակը գրել է Լյութեր Էսքիջյանի և նրա դստեր՝ Նենսիի համագործակցությամբ[1]։

Լյութեր Էսքիջյանը զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ ամերիկյան ճարտարապետական և շինարարական մեծ ընկերություններում, ունեցել հասարակական եռանդուն գործունեություն ամերիկյան և հայկական շրջանակներում։ Նրա նախագծերով ամերիկյան զանազան քաղաքներում կառուցվել են տասնյակ փոքր եկեղեցիներ՝ հայկական, անգլիկան և աֆրոամերիկյան։ Եղել է նաև Հայկական Աստվածաշնչյան քոլեջի (այժմ՝ Էմանուել Աստվածաշնչյան քոլեջ) հոգաբարձուների խորհրդի նախագահը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. At the crossroads of Der Zor, Death, Survival, and Humanitarian Resistance in Aleppo, 1915-1917, by Hilmar Kaiser, Nancy Eskijian, Luther Eskijian - 2002 - p. 93
  2. Լութեր Էսքիջյան, «Հայաստանին մաղթում եմ ներդաշնակություն»