Մոլետայի աստղադիտարան

Մոլետայի աստղադիտարան (լիտ.՝ Molėtų astronomijos observatorija, աստղադիտարանի կոդը` — «152»), աստղադիտարան Լիտվայի Մոլետայ շրջանի Մոլետայ քաղաքից 10 կմ հեռավորության վրա։ Հիմնադրվել է 1969 թվականին։ Աստղադիտարանը ենթարկվում է «Լիտվայի տեսական ֆիզիկայի ինստիտուտին»։

Մոլետայի աստղադիտարան
Molėtai Astronomical Observatory.JPG
Տեսակաստղադիտարան
ԿառավարողVilnius University Institute of Theoretical Physics and Astronomy?
Աստղադիտարանի կոդ152
ԵրկիրFlag of Lithuania.svg Լիտվա
ՎայրMolėtai District Municipality?
ԲԾՄ200 ± 1 մետր
Կայքmao.tfai.vu.lt
Molėtai Astronomical Observatory Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Մոլետայի աստղադիտարանը Վիլնյուսի աստղադիտարանի (1753—1883 գտնվել է Վիլնյուսի համալսարանի տարածքում, իսկ 1922 թվականից Պարկ Վինգինսում) իրավահաջորդը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Վիլնյուսի լույսերը այնքան էին խանգարում դիտարկումներին, որ որոշում կայացվեց տեղափոխել աստղադիտարանը ավելի մութ երկինքով տարածք, 70 կմ հյուսիս Վիլնյուսից։ 1969 թվականին բացվեց Մոլետայի աստղադիտարանը։

Աստղադիտարանի գործիքներԽմբագրել

  • 25-սմ աստղադիտակ - տեղադրվել է 1969 թվականին, ապա 1975 թվականին փոխարինվել АСТ-452 աստղադիտակով
  • АСТ-452, մենիսկային Մակսուտովի համակարգի աստղադիտակ (D = 350/510 մմ, F = 1200 մմ), տեղադրվել է 1975 թվականին
  • 63-սմ Կասսգրեյնի անտեննա (D = 628 մմ, F = 10 000 մմ), տեղադրվել է 1974 թվականին
  • 165-սմ Ռիչի-Կրետյենի համակարգի աստղադիտակ (D = 1650 մմ, F = 19 680 մմ), տեղադրվել է 1991 թվականին

Հետազոտության ուղղություններԽմբագրել

  • Աստղերի լուսաչափություն
  • Աստղերի աստղագիտություն
  • Գալակտիկաների աստղագիտություն
  • Էկզոմոլորակներ

Հիմնական նվաճումներըԽմբագրել

  • Վիլնյուսյան լուսաչափական համակարգ — յոթգույն լուսաչափական համակարգ (նախագծվել է XX-րդ դարի 60-ական թվականներին)
  • Հայտնաբերվել են 170 աստերոիդներ[1]
  • 2010 թվականին հայտնաբերվել է 2010 BT3 Երկրին մոտեցող աստերոիդը[2]
  • Մի քանի գիսաստղերի հայտնաբերում

Հետաքրքիր փաստերԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Minor Planet Discoverers
  2. 2010 BT3 հայտնաբերում // Minor Planet Electronic Circular
  3. Lietuvos Etnokosmologijos muziejus — «Էթնոտիեզերագիտական թանգարան» Archived 2014-04-25 at the Wayback Machine.(լիտվ.)(ռուս.)
  4. IAU։ «124192 Մոլետայ աստերոիդի անվանումը» 

Արտաքին հղումներԽմբագրել

Փոքր մոլորակների կենտրոնի կայքում աստղադիտարանի կատարած դիտարկումները