Մոդրայի աստղադիտարան (սլովակ.՝ Astronomické observatórium Modra, աստղադիտարանի կոդը` — «118»), աստղադիտարան Սլովակիայի Մոդրա քաղաքի մոտ։ Հիմնադրվել է 1988 թվականին։ Պատկանում է Բրատիսլավայի Կոմենիուս համալսարանին։ Աստղադիտարանում կատարվող հետազոտությունները կատարվում են համալսարանի Աստղագիտության, Երկրի ֆիզիկայի և օդերևութաբանության բաժնի կողմից։

Մոդրայի աստղադիտարան
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
ԿառավարողComenius University, Faculty of Mathematics, Physics and Informatics?[1]
Աստղադիտարանի կոդ118
Երկիր Սլովակիա
ՎայրՄոդրա
ԲԾՄ531,1 մետր[2]
Կայքdaa.fmph.uniba.sk
 Modra Observatory Վիքիպահեստում

Աստղադիտարանում հայտնաբերված (11118) Մոդրա աստերոիդը անվանվել է քաղաքի պատվին[3][4]։

Որպես Կոմենիուս համալսարանի մաս, աստղադիտարանը հետազոտության հնարավորություններ է տրամադրում ուսանողներին և աշխատակիցներին։ Հետազոտությունները հիմնականում ուղղված են միջմոլորակային նյութին։ Մինչև 2014 թվականի հունվար ամիսը այստեղ հայտնաբերվել է 175 համարակալված և 34 դեռևս չհամարակալված աստերոիդ, որոնցից են 2005 GB34 և 2008 UW5 Երկրին մոտեցող աստերոիդները։ Դիտարկումները հիմնականում իրենցից ներկայացնում են աստերոիդների և գիսաստղերի լուսանկարումն ու աստղաչափությունը։

Աստղադիտարանը նաև հանդիսանում է Եվրոպական բոլիդների ցանցի անդամ։

Աստղադիտարանի գործիքներ խմբագրել

  • 0.6-մ Ցեյս ռեֆլեկտոր (F=3300մմ)
  • 0.2-մ արևի ռեֆրակտոր Н-ալֆա ֆիլտրով (F=3040 մմ)
  • 0.24-մ Նյուտոնի համակարգի աստղադիտակ
  • Մագնիսական գմբեթ (Երկրի մագնիսական դաշտի չափումների համար)
  • Շումանի ռեզոնանսի գրանցող սարքավորում
  • Օդերևութաբանական և GPS կայաններ

Հիմնական նվաճումները խմբագրել

  • Հայտնաբերվել են 160 աստերոիդ (այդ թվում 2005 GB34 և 2008 UW5 մերձերկրյա աստերոիդները)[5]
  • Սլովակիայի տարածքում կատարված էկզոմոլորակի անցման առաջին դիտարկում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.daa.fmph.uniba.sk/
  2. http://www.daa.fmph.uniba.sk/navstevy
  3. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  4. Schmadel, Lutz D. (2007). «(11118) Modra». Dictionary of Minor Planet Names – (11118) Modra. Springer Berlin Heidelberg. էջ 753. doi:10.1007/978-3-540-29925-7_8231. ISBN 978-3-540-00238-3.
  5. Minor Planet Discoverers

Արտաքին հղումներ խմբագրել

Փոքր մոլորակների կենտրոնի կայքում աստղադիտարանի կատարած դիտարկումները

NASA ADS տվյալների բազայում աստղադիտարանի ներդրումը

1870 թվականից հետո աստերոիդների և մոլորակների արբանյակների դիտարկումները