Մոբի Դիք (Հռենոս) (անգլ.՝ Moby Dick), բելուգա կամ սպիտակ դելֆին, որը 1966 թվականին սեսացիայի պատճառ է դարձել Ստորին Հռենոսում, այնուհետև` ամբողջ Գերմանիայում և Նիդեռլանդներում[1]։ Այն կոչվել է Հերման Մելվիլի վեպի դելֆինի` Մոբի Դիքի անունով։

Illustration of Herman Melville's Moby Dick
Հերման Մելվիլի գեղարվեստական սպիտակ կետի` Մոբի Դիքի պատկերազարդումը

1966 թվականի մայիսի 18-ին Դույսբուրգի մերձակայքում գտնվող Հռենոսի մի քանի նավարկողներ ջրային ոստիկանությանը հայտնել են Հռենոսում սպիտակ դելֆինի մասին։ Պաշտոնյաները չեն հավատացել և նավաստիներին ստիպել են արյան ալկոհոլի թեստ հանձնել, որի արդյունքը բացասական էր։ Իրականում այնտեղ իսկապես կար 4 մետր երկարությամբ և 3,500-ֆունտ սպիտակ դելֆին, որը լողում էր Հռենոսում, օվկիանոսից 300 կիլոմետր հեռավորության վրա և հազարավոր կիլոմետրեր հեռու բելուգայի բնական միջավայրից արկտիկական ջրերում[1][2]։

Մոբի Դիքը, ինչպես հետագայում ենթադրվել է, հավանաբար գերեվարվել էր Կանադայի արևելյան ափին, տեղափոխվել բեռնատար և ուղարկվել Անգլիայի կենդանաբանական այգի։ Տեղ հասնելուց կարճ ժամանակ անց Անգլիական ջրանցքում փոթորիկը նետել է կոնտեյները Մոբիի հետ, որն անհետացել է, մինչ ամիսներ անց հայտնվել էր Հռենոս գետում[1]։

Դուիսբուրգ կենդանաբանական այգու տնօրեն Վոլֆգանգ Ջևալթը փորձել է հնազանդեցնել անսովոր հյուրին Հռենոս գետում ցանցերով և հանգստացնող տեգերով։ Սա հանգեցրել է ժողովրդի զանգվածային բողոքներին և Նիդեռլանդներում պաշտոնական բողոքի ցույցերին, ուստի նրանք ստիպված են եղել հրաժարվել այդ մտքից։

Սկզբում Մոբի Դիքը նորից լողացել է դեպի ծով, բայց կանգ է առել ամբարտակի առջև, որը բացվել է հատուկ նրա համար, և նորից լողացել է Հռենոսով՝ մինչև Բոն։ Մի անգամ նա վերադարձել է և նկատելի է եղել երեք օր անց՝ հունիսի 16-ին, ժամը 18:42-ին, վերջին անգամ Հոլանդիայի Հուկից բաց օվկիանոս հասնելուց հետո[1]։

The Rhine River
"Մոբի Դիքը" Հռենոսում։ Բելուգայի բնական միջավայրը Արկտիկայում է:
Beluga whale at the Atlanta aquarium
Բելուգա կետն Ատլանտյան ակվարիումում

Դիտորդները նշում են, որ սովորական սպիտակ կետի մաշկին ավելացել էին խորդուբորդ մուգ բծեր, ըստ երևույթին փոփոխությունը տեղի էր ունեցել Հռենոս գետի աղտոտված ջրերի պատճառով[3]։ Հռենոսն արդարացիորեն բնութագրվում էր որպես կոյուղի, քանի որ քաղաքներից և քիմիական գործարաններից կեղտաջրերը մեծ մասամբ թափվում էին առանց զտման։ Կարծիք կա, որ Մոբի Դիքի հայտնվելը Հռենոսում և աղտոտված ջրի ազդեցությունը կետի վրա Գերմանիայում բնապահպանական շարժման սկիզբն էր[3]։ Փաստորեն, մոտավորապես 1966 թվականին Գերմանիայում ընդունվել են շրջակա միջավայրի պահպանության առաջին արդյունավետ օրենքները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 J. W. Mohnhaupt (2019). The Zookeepers' War: An Incredible True Story from the Cold War. Simon & Schuster. էջ 127-136. ISBN 978-1501188497.
  2. «: Tran und Tränen». Der Spiegel. Vol. 23. 1966 թ․ մայիսի 30. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  3. 3,0 3,1 «The Whale that Started the Green Movement». mentalfloss.com (անգլերեն). 2015 թ․ հուլիսի 10. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել