Մշո Սուրբ Առաքելոց վանքի դպրոց

Մշո Սուրբ Առաքելոց վանքի դպրոց, վանքում մշակութային կյանքն սկսվել է դեռևս հիմնադրման օրից։ V դարում այստեղ կատարվել են թարգմանություններ։ Աշխուժացում է ապրել XI դարի վերջերին և XII դարի սկզբներին՝ մատենագիր և ուսուցիչ Պողոս Տարոնացու օրոք։ Դպրոցը իր ծաղկմանն է հասել 1271-1281 թվականներին, երբ Ներսես Մշեցին Վարդան Արևելցու մահից հետո Խոր Վիրապից այստեղ է տեղափոխել Հայոց վարդապետարանը։ Մշո Սուրբ Առաքելոց վանքի դպրոց ուսանելու են եկել Հայաստանի տարբեր վայրերից, նույնիսկ Կիլիկիայից։ Հավանաբար 1282 թվականին Մշո Առաքելոց վանքից Հայոց վարդապետարանը տեղափոխվել է Վայոց ձորի Աղբերց վանք, ուր հետագայում ստեղծվել է Գլաձորի համալսարանը։ Մշո Սուրբ Առաքելոց վանքի դպրոցից մեզ ձեռագրեր են հասել Ներսես Մշեցու, նրա աշակերտ Եսայի Նչեցու, Բարսեղի, Լուսերի, Ստեփանոսի, ինչպես նաև հետագայում այստեղ գործած մի քանի տասնյակ գրիչների ընդօրինակություններով։ Բազմաթիվ ընդօրինակություններ են կատարվել 1205-1915 թվականները վանքում պահպանված «Մշո ճառընտրի»-ից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 658