Մնձուր (գավառ)

Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի գավառ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մնձուր (այլ կիրառումներ)

Մզուր (հայտնի է նաև Մուզուր, Մնձուր անվանումներով), գավառ Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի կազմում[1][2]։

Աշխարհագրություն խմբագրել

Արածանի գետի աջակողմյան վտակ Քղի գետի Մնձուր օժանդակի հովտում (այժմ՝ Օվաջղի գավառակ)։ Մզուրի մեծ մասը փռված էր համանուն լեռների լանջերին։ Արևմուտքից սահմանակից էր Փոքր Հայքին, հարավից՝ Ծոփք նահանգին։ Մզուրը կազմել է Եկեղյաց գավառի մի մասը, հետագայում, վերջինիս մասնատման հետևանքով, արդեն հիշատակվել է իբրև առանձին գավառ։

Պատմություն խմբագրել

387 թվականի Մեծ Հայքի բաժանումից հետո գտնվել է Հայաստանի բյուզանդական մասում և մտել Ներքին Հայքի մեջ, որը Հուստինիանոս Ա կայսրի (527-565 թթ.) վարչական վերափոխությունից հետո շրջակա մի քանի գավառաների հետ կոչվել է Առաջին Հայք, իսկ VII դարի «Աշխարհացույց»ում՝ Բարձր Հայք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մնձուր
  2. Հայկական համառոտ հանրագիտարան, Հատոր 3, Երևան, 1999